Իսրայելում հայտնաբերել են հնագույն մարդկանց նոր տեսակի մնացորդներ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Իսրայելում հայտնաբերվել են հնագույն մարդկանց՝ նախկինում անհայտ տեսակի   մնացորդներ։ Մարդկային գանգի ու ծնոտի մնացորդները 120-140․000 տարեկան են, գիտնականները դրանք գտել են Իսրայելի կենտրոնում՝ Նեշեր-Ռամլայում պեղումների ժամանակ, հաղորդում է Euronews-ը։

Մանրամասն ուսումնասիրելով մնացորդները՝ հնէաբանները հայտնաբերել են ինչպես նեանդերտալացիներին (նախամարդ), այնպես էլ Homo ցեղից ծագած առաջին մարդուն, որը մոտ 2 մլն տարի առաջ է լքել Աֆրիկան, բնորոշ հատկություններ։

«Նայելով այդ ոսկորներին՝ մենք միանգամից հասկացանք, որ սա մարդու այլ տիպ է, ոչ թե Homo sapiens։ Գանգի մնացորդը ցույց է տալիս շատ ցածր ու հարթ գանգի, որը նման չէ մեր կլոր ու բարձր գանգին, իսկ ներքին ծնոտը կզակ չունի։ Իսկ կզակը, ինչպես գիտենք, ունենք միայն մենք՝ Homo sapiens տեսակի ներկայացուցիչները։ Դրա համար մենք միանգամից հասկացանք, որ գործ ունենք ինչ-որ այլ բանի հետ»,- ասել է Սաքլերի բժշկական ֆակուլտետի գիտաշխատող Հիլա Մեյը։

Չնայած արտաքին նմանությանը՝ ժամանակակից մարդիկ և նախամարդիկ զարգացել են տարբեր եղանակներով։ Նախկինում համարվում էր, որ երկու տեսակների նախնիները բաժանվել են մոտ 650․000 տարի առաջ։

Homo sapiens-ը մնացել է ապրելու Աֆրիկայում և աստիճանաբար գաղութացրել այն, իսկ Homo neanderthalensis-ը գաղթել է հյուսիս ու բնակեցրել Եվրոպան և Ասիան։ Գիտնականները նշում են, որ Իսրայելում հայտնաբերված մնացորդները նոր լույս կսփռեն մարդու էվոլյուցիայի վրա:

Էմմա Չոբանյան