Բայդենը Էրդողանին երեք ամիս ժամանակ է տվել՝ «տնային առաջադրանքը» կատարելու համար

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին երեք ամիս ժամանակ է տվել։ Այս մասին գրում է Regnum-ը՝ վկայակոչելով Korkusuz լրատվամիջոցի լրագրող Ահմեդ Թաքանին։

«Որպես կանոն՝ նման հանդիպումներից հետո  մամուլի ծառայությունը սկսում է հասարակությանը մոլորության մեջ գցել։ Նրա համար, որպեսզի ստանա լսածի հաստատումը, անհրաժեշտ է գտնել հուսալի աղբյուրներ հակառակորդ կողմում, ինչն էլ լրագրողն արել է»,- գրում է Regnum-ը՝ նշելով, որ որպեսզի հասկանա, թե ինչի մասին են 45 րոպե տևած առանձնազրույցի ընթացքում խոսել երկու երկրների առաջնորդները, Թաքանը խորհրդակցել է ԱՄՆ հուսալի աղբյուրների հետ։

Նրա ստացած տեղեկությունը բացարձակ չի համապատասխանել այն տեղեկատվության հետ, որը ներկայացնում են թուրքական հասարակությանը։ Մասնավորապես, Վաշինգտոնը Թուրքիայի նախագահին մինչև սեպտեմբեր ժամանակ է տվել՝ «տնային առաջադրանքն» ամբողջությամբ կատարելու համար։ Եթե Անկարան դա չանի, ապա սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակում երկու երկրների ղեկավարների հանդիպումը չի կայանա։

«Այլ կերպ ասած՝ «ընկեր Բայդենի» հետ հանդիպումը Սպիտակ տան զով սենյակում կդառնա երազանք։ Էրդողանը, որն ավելի վաղ ամեն միջոցներով փորձում էր թեկուզ հասնել Բայդենի հետ 5 րոպեանոց հեռախոսազրույցի, կրկին հայտնվել է դժվարին իրավիճակում»,- գրում է լրատվամիջոցը։

Չի նշվում, սակայն, թե ինչ առաջադրանքի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 14-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Էմմա Չոբանյան