Դիտավորյալ թույլ է տրվել «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներին, ԲՀԿ-ին ընտրակաշառք բաժանել․ հների վտանգավոր կերպարն էր պետք կերտել․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ հայրենիք» դաշինքի առաջնորդ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

Ձեր գլխավորած դաշինքը մեկ տոկոսից էլ ցածր ձայներ հավաքեց, և հայտարարեցիք, որ չեք ճանաչում ընտրությունների արդյունքները՝ նշելով, որ գործող Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ: Այսպիսի մի հարց է առաջանում, պարո՛ն Ղուկասյան, արդյո՞ք ընտրություններից առաջ հայտնի չէր, թե ինչ օրենսդրությամբ ենք գնում ընտրությունների, և երկրորդ՝ արդյո՞ք բարոյահոգեբանական մթնոլորտն էլ պարզ չէր, երբ ամբողջ օրը իրար սպանելու, գնդակահարելու կոչեր էին հնչում:

-Ընտրություններից առաջ մենք երաշխիքներ էինք լսում իշխանությունից, որ իրենք ունենք կամք՝ Հայաստանում ազատ ընտրություններ անցկացնելու, և նախընտրական քարոզարշավի ժամանակ պարզվեց, որ այդ հայտարարությունները պարզապես դեկլարացիաներ էին, որոնք իրականացնելու մտադրություն ոչ ոք չուներ: Այս ընտրություններում բաժանվել է 300․000-ից ավելի ընտրակաշառք, այս ընտրություններում իշխող ուժի ձայները հավելագրվել են 130․000-ից ոչ պակաս չափով, այսինքն՝ մենք ունեցել ենք 2017 թվականի ընտրությունների համեմատությամբ քայլ առաջ, որովհետև 2017-ին 700․000-ից ավելի ընտրակաշառք էր բաժանվել և 300․000-ից ավելի ձայնով հավելագրվել էին Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության ձայները: Այդ տեսակետից, իհարկե, մեզ համար այս դասավորությունը տեսականորեն սպասելի էր՝ որպես զարգացման մի սցենար, բայց չէինք բացառում, որ, այնուամենայնիվ, իշխող կուսակցությունը զերծ կմնա մանիպուլյացիաներից:

Եկեք մի հարցի անդրադառնանք. Դուք կոնկրետ թվեր նշեցիք, խոսեցիք 300000 ընտրակաշառքի մասին, պետք է խնդրեմ փաստերով ներկայացնել, թե որ ուժերն են ընտրակաշառք բաժանել:

-Դուք գիտեք՝ որ ուժերն են բաժանել, հարուցված են քրեական գործեր։ Դուք լուսաբանում էիք այս ընթացքում և այդ փաստերի մասին դուք ևս խոսում էիք:

-Իշխող ո՞ւժն է, այսպես ասած, մարդկանց գնել:

-Ո՛չ, «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

-Իսկ ինչո՞ւ չեք դիմում գրում՝ նրանց գրանցումը անվավեր ճանաչելու հարցով:

-Մե՞նք ենք ներկայացնում պետությունը:

-Դուք ներկայացնում եք քաղաքական դաշինք, որը մասնակցել է ընտրություններին, և իրավունք ունեք ներկայացնել փաստեր ու նշել, որ ընտրությունների մասնակից ուժերը փող են բաժանել:

-Մենք ունենք իրավունք, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի պարտավորություն, տարբերություն կա՞, թե՞ չկա: Իրողությունը հետևյալն է՝ դիտավորյա՞լ են թույլ տվել այդ երեք քաղաքական ուժերին ազատ ընտրակաշառք բաժանելու գործընթաց իրականացնել: Ինչու՝ Դուք ինքներդ հասկանում եք, որ հարկավոր էր կերտել հների այդ վտանգավոր կերպարը, որպեսզի արդեն ճնշումների միջոցով հանրության մյուս հատվածի վրա ազդել, որ եթե մեզ ձայն չտաք, Ռոբերտ Քոչարյանը կգա և ձեզ բոլորիդ «կուտի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան