Հնդկաստանը հավելյալ 50 հազար զինվորական է տեղակայել Չինաստանի հետ սահմանին․ Mint

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Հնդկաստանը վերջին ամսիներին հավելյալ 50 հազար զինվորական է տեղակայել Չինաստանի հետ սահմանին՝ այս տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար։ Այս մասին հայտնում է Mint-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ երկրի Պաշտպանության նախարարությունը զորքերը և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները տեղակայել է 3 սահմանապահ շրջաններում։ Ընդհանուր առմամբ, ՉԺՀ-ի սահմանին այս պահին կենտրոնացված է շուրջ 200 հազար հնդիկ զինծառայող, ինչը, թերթի տվյալներով, 40%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ։

Լրատվականի աղբյուրները նաև հայտնել են, որ ՉԺՀ-ն ևս վերջերս հավելյալ ուժեր է կուտակել Սինցզյանի ռազմական հրամանատարության ներքո, որը պատասխանատու է Հնդկաստանի հետ սահմանին՝ Հիմալայների նախալեռնային շրջաններում վիճելի տարածքների վերահսկողության համար։ Չինաստանը սահմանային շրջաններում բունկերներ ու թռիչքուղիներ է կառուցում, նշում է աղբյուրը։

Նշվում է, որ այս կապակցությամբ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։

Տաթև Ֆռանգյան