Հայ գրոսմայստերները մասնակցում են Սերբիայի միջազգային մրցաշարին
Սերբիայում մեկնարկել է Silvel Lake 2021 օփեն մրցաշարը, որին մասնակցում են 27 երկրների 131 շախմատիստները, այդ թվում՝ 15 գրոսմայստեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Կայացած 6 տուրից հետո աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է հնդիկ պատանի գրոսմայստեր Նիհալ Սարինը։ Տեր-Սահակյանը 5 միավորով բաժանում է 2-5-րդ հորիզոնականները, իսկ Պետրոսյանը 4,5 միավորով կիսում է 6-19-րդ հորիզոնականները։