Գերմանիայի կանցլերը կփորձի արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ անդամ երկրներ․The Times

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

The Times-ը գրում է, որ այսօր Գերմանիան կփորձի արգելել ԵՄ անդամ երկրներ բրիտանացիների մուտքը՝ անկախ այն բանից՝ նրանք պատվաստվա՞ծ են կորոնավիրուսի դեմ, թե՝ ոչ։

Ըստ Մերկելի՝ Բրիտանիան վտանգ է ներկայացնում մյուս եվրոպացիների առողջության համար՝ այնտեղ տարածված կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով։ Ծրագիրը, որը կքննարկվի ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների և առանձին երկրների ղեկավարների հետ ճգնաժամային հանձնաժողովի նիստում, հավանաբար, կհանդիպի Հունաստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի և Պորտուգալիայի դիմադրությանը, որոնք առանց այն էլ անտեսում են ԵՄ տեղաշարժման անվտանգության կանոնները՝ թույլ տալով բրիտանացի զբոսաշրջիկների մուտքն իրենց երկիր, ինչից մեծապես կախված է այս երկրների տնտեսությունը:

Ֆրանսիայի նախագահն իր հերթին սատարել է Անգելա Մերկելին՝ նախազգուշացնելով, որ Հյուսիսային Եվրոպան իրեն տեղաշարժման ներքին սահմանափակումներ մտցնելու իրավունք է վերապահում։ Էմանուել Մակրոնը հայտարարել է խնդրին «ներդաշնակ» մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, որ նոր սահմանափակումները պետք է հիմք դառնան նոր համաեվրոպական պատվաստումների անձնագրի ներդրման համար։

Ի պատասխան՝ Բրիտանիայի կառավարությունում աղբյուրները նշել են, որ Մերկելը, կարծես, հայտնվում է ավելի խորը մեկուսացման մեջ՝ հավելելով, որ շատ երկրներ կզգան, որ կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել, այլ ոչ թե սպասել, թե երբ դա իրենց փոխարեն կանի Բեռլինը:

Հաջորդ ուրբաթ Բորիս Ջոնսոնը մտադիր է իր նստավայրում հանդիպել Գերմանիայի կանցլերի հետ և փորձել համոզել նրան՝ հրաժարվել այս վիճահարույց որոշումից:

Տաթև Ֆռանգյան