Վարդենիս քաղաքում սուբվենցիոն ծրագրերով երեք փողոց կհիմնանորոգվի

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը, անդրադառնալով մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին:

«Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կասֆալտապատվեն Ռոման և Խ․ Ստեփանյան փողոցները, միակողմանի մայթ կկառուցվի Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Սուբվենցիոն երեք ծրագրերը հաստատվել են Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։

Ռոման փողոցի ասֆալտապատման եւ կահավորման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 576 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 13 միլիոն 759 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 16 միլիոն 817 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում կասֆալտապատվի 360 գծամետր ճանապարհ՝ 3729 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Խ․ Ստեփանյան փողոցի ասֆալտապատման, միակողմանի մայթի կառուցման եւ կահավորման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 82 միլիոն 178 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 36 միլիոն 980 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 45 միլիոն 198 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։Ծրագրի իրականացման արդյունքում կասֆալտապատվի 697 գծամետր երկարության ճանապարհ, կկառուցվի նույնքան երկարության միակողմանի մայթ, ասֆալտապատվող մակերեսը կկազմի 5837 քառակուսի մետր մակերես։

Վիկտոր Համբարձումյան փողոցի միակողմանի մայթի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 88 միլիոն 196 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 39 միլիոն 688 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 48 միլիոն 508 հազար դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում մայթ կկառուցվի 1498 գծամետր երկարությամբ, ասֆալտապատվող մակերեսը կկազմի 4085 քառակուսի մետր։ Շինարարական աշխատանքների մրցույթները կհայտարարվեն առաջիկայում»։