Հունիսի 29-30-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Լուրեր

24.04.2026 | 13:48
Արման Ծառուկյան․ RAF-ի աշխատավարձը մոտենում է UFC-ի հոնորարներին
24.04.2026 | 13:39
Իշխանությունն ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 13:30
Թրամփը կցանկանար Պուտինին տեսնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, բայց կասկածում է, որ նա կմասնակցի
24.04.2026 | 13:21
Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց չեն ունեցել, տարածվող տեղեկությունը կեղծ է․ խոսնակ
24.04.2026 | 13:13
Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Պուտինի ուղերձը
24.04.2026 | 13:04
Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
24.04.2026 | 12:52
Հայաստանը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 12:43
Հիշում ենք, համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան
24.04.2026 | 12:34
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը
24.04.2026 | 12:27
Մի խաթարեք մեր ապրումները. Գարեգին Բ-ն չցանկացավ մեկնաբանել իր հասցեին մեղադրանքների թեման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 12:18
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է պատրաստում՝ հրադադարի խզման դեպքում
24.04.2026 | 12:10
Ծիծեռնակաբերդ բարձրանալիս քաղաքացի է մահացել // Ադրբեջանով հացահատիկ է գալիս Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
24.04.2026 | 12:03
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը. Պոլսո Հայոց պատրիարքն ուղերձ է հղել
24.04.2026 | 11:55
Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան
24.04.2026 | 11:46
Դրոշ այրելը ակցիա է խաղաղության պայմանագրի չստորագրման համար. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38․․․+40 աստիճան։ Հունիսի 26-ից հուլիսի 1-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ը, հուլիսի 1-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ:

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Հունիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: