Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իսլանդիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին:
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և ապագային միտված նոր ծրագրերով»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: