«Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ» տարածք ներխուժած քաղաքացու մոտ որևէ նյութ չի հայտնաբերվել. ՔԿ

Լուրեր

01.02.2026 | 11:39
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի
01.02.2026 | 11:11
Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ
01.02.2026 | 11:04
UNF 30․ Միհրան Հարությունյանը հաղթեց Շեյն Տորեսին
01.02.2026 | 10:59
Վթարային ջրանջատում Երևանում
01.02.2026 | 10:49
UFC-ի չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին պաշտպանել է տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 10:42
Ահազանգ է ստացվել, որ Երևանում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
01.02.2026 | 10:26
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
01.02.2026 | 10:10
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Ճանապարհային դեպարտամենտ
31.01.2026 | 23:36
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 20:55
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում
31.01.2026 | 20:39
7 հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
31.01.2026 | 20:32
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել
31.01.2026 | 20:00
Քիթ՝ չշնչելու համար․ Ալինայի 3 վիրահատության պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 19:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
31.01.2026 | 19:00
Ֆիրդուսից հանեցին մարդկանց, որ հարուստներ ապրեն, նույնը լինելու է Կոնդում և Նորագյուղում. Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ. հունիսի 24-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Աբովյան Վերին Պուրակ ՕԿՋ»-ում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ոստիկանը պահպանվող տարածքի ներսում նկատել է տարեց քաղաքացու, ով ներկայացել է որպես վերահսկողություն իրականացնող աշխատակից և հայտնել, թե, իբր, պատրաստվում է թունավորել ջուրը, արտահայտել բազմաթիվ անհասկանալի մտքեր՝ դրսևորելով ակնհայտորեն անհավասարակշիռ  վարքագիծ, հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Նկատի ունենալով, որ քաղաքացին անհեթեթ, միմյանց չկապակցված և հանցավոր մտքեր է արտահայտել, պարզաբանումներ կատարելու նպատակով ոստիկանը վերջինիս բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին, որի ընթացքում նա իր ձեռքին եղած մետաղյա քանոնով հարվածներ է հասցրել ոստիկանի ձախ ուսին և ձախ ձեռքի դաստակին:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր. քաղաքացու անձնական խուզարկությամբ որևէ նյութ չի հայտնաբերվել: