ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն կունենա՞․ նոր խորհրդարանի նախնական պատկերն ու մանդատների թիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Երեկ՝ հունիսի 23-ին, 19 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվեց 65 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Դրանցից 27-ում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չարձանագրվեց: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից։

Վերահաշվարկված մյուս տեղամասերի արդյունքներով արձանագրվեցին կողմ ձայների որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում ձայների քանակն ավելացավ 659-ով, «Հայաստան» դաշինքի դեպքում՝ 744-ով, ԱԺԲ-ի դեպքում ձայները պակասեցին 60-ով, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» դեպքում ձայներն ավելացան 52-ով։ Մնացյալ ուժերի դեպքում փոփոխությունները չնչին էին՝ մինչև 5 ձայնի շրջանակում։

Նախնական հաշվարկով՝ նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 պատգամավոր, «Հայաստան» դաշինքը՝ 27, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7։ Այս համամասնությամբ ստացվում է, որ իշխող ՔՊ-ն նոր խորհրդարանում ստանում է մանդատների 2/3-րդից ավելին, քանի որ 2/3-ը մոտ 66 տոկոսն է, իսկ 71 պատգամավորը 67% է կազմում։

«Հիմա ամբողջ խնդիրը 2/3-րդի մեջ է և 3/5-րդի, որտեղ փոքրամասնությունը կարող է հասնել հաջողության, իսկ մեծամասնությունը կաշկանդված կլինի։ Այդ իմաստով փոքրամասնությունը բավական լավ շանսեր ունի՝ արդյունավետ հակակշռելու»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը։

Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հակառակ տեսակետն ունի։ Ըստ նրա՝ իրենց ուժի համար նոր խորհրդարանում աշխատանքը բարդ չի լինի, քանի որ ՔՊ-ն, միևնույն է, բացարձակ մեծամասնություն է կազմելու։

Այն, որ իշխող ուժը նախորդ ընտրությունների արդյունքում ստացած 88 մանդատի փոխարեն հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում կունենա 71 մանդատ, շատ բան չի փոխի ընդդիմադիր խմբակցությունների կյանքում, կարծում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան