«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց

Լուրեր

15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանն արտահերթ նիստով քվեարկության ներկայացրեց երեկ քննարկված երկու հարց։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացնելուց առաջ վարման կարգով խոսեցին մի քանի պատգամավորներ։

Նախագծի համահեղինակ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ և՛ ընդդիմության, և՛ ՀՅԴ-ի կողմից ներկայացվել է առաջարկություն, որ մրցութային խորհրդում առաջարկություն անելու իրավունք ունենան ընդդիմադիր խմբակցությունները։

«Առաջարկն ընդունելի է համարվել, արդեն իսկ կա համապատասխան ձևակերպումը»,- ասաց նա։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ նախագիծն «իրենց պատկերացրածը չէ, բայց նեգատիվ չեն տրամադրված»։ «Սա մեկ քայլ առաջ է մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, ուստ կողմ կքվեարկենք նախագծին»,- նկատեց Փաշինյանը։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հավելեց, որ բանակցել են Արփինե Հովհաննիսյանի հետ՝ գալով ընդհանուր հայտարարի, ուստի կողմ են քվեարկելու։

Նախագիծն ի վերջո դրվեց քվեարկության և ընդունվեց 87 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրեց խորհրդարանին գործուղումների մեջ գտնվող պատգամավորների համապատասխան գրությունները։

Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, այն նույնպես ընդունվեց միաձայն։

 

Սեդա Ղուկասյան