Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիդերլանդների խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է մի նոր բանաձև, որտեղ խորհրդարանը դիմում է կառավարությանը ներկա չգտնվել Բաքվում` ԵՎՐՈ 2020 մրցաշարերի քառորդ եզրափակիչ փուլի ֆուտբոլի մրցույթի ժամանակ, եթե Նիդերլանդների ազգային հավաքականը Բուդապեշտում հաղթի։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան ակտիվ մասնակցություն է ունեցել բանաձևի ընդունման գործընթացում. տեղեկացնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:

«Հաշվի առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղում 2020-ի վերջին 40-օրյա պատերազմից հետո խախտվել է հրադադարի պայմանագիրը և պատերազմի միջազգային օրենքը, ավելի քան 200 հայ ռազմագերիներ դեռ պահվում են, այդ թվում ՝ Բաքվում, և որ կա նաև «Ռազմական ավարի պուրակ», որը կահավորված է այդ թվում զոհված հայերի սաղավարտներով, հաշվի առնելով քաղաքական-ռազմական իրավիճակն Ադրբեջանում, կառավարությանը կոչ է արվում կառավարական պատվիրակություն չուղարկել Բաքու, եթե Հոլանդիայի ազգային հավաքականը մասնակցի ֆուտբոլի մրցույթին Բաքվում»,-ասված է բանաձևում։