Այգեստան թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հունիսի 21-ին, ժամը 20.50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ են ստացվել։ Ահազանգողները հայտնել են, որ Այգեստան թաղամասից կրակոցների ձայն է լսվում։ Տեղեկացնում է ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ոստիկանության Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնել են Այգեստան, որտեղ ձեռնարկել են հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով դեպքի վայրը։ Պարզվել է՝ կրակոցները հնչել են 9-րդ փողոցում։ Շուտով հայտնի է դարձել, որ 9-րդ փողոցի թիվ 65 շենքի բնակիչներից մեկը, նախնական տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ, իր բնակարանից կրակոցներ է արձակել։ 42-ամյա տղամարդը դուռը չի բացել։ Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք են իրականացրել, ինչը ժամեր անց արդյունք է տվել։ Արդեն հունիսի լույս 22-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է «Սայգա» մոդելի ակոսափող հրազենը, որը հաշվառված է բերման ենթարկվածի անվամբ։ Խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ։  Հանգամանքները պարզվում են։

`