Ռոբերտ Քոչարյանը ընտրախախտումից է խոսում․ լա՛վ, չի՛ կարելի հիմարացնել, ձեռք առնել ժողովրդին, նախագահ էիք, ինչո՞ւ չէիք խոսում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
Բոլորը

Factor TVն զրուցել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ

-Պարո՛ն Նորիկյան, Դուք զարմանում եք «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հավաքած ձայների քանակի վրա։ Նրանց աշխատանքը ԱԺ-ում ինչպիսի՞ն է լինելու, արդյո՞ք հանուն պետության, նրա շահերից բխող գործունեություն կտեսնենք, թե՞ ծեծուջարդ՝ պառլամենտում, կռիվներ և հայհոյանքներ ընդդիմության և իշխանության միջև։

-Այդ ուժերը 25-30 տարի եղել են պետության ամենաբարձր օղակներում։ Ես դրանց արդյունավետությունը տեսել եմ, մե՛նք ենք տեսել նրանց արդյունավետությունը։ Որևէ մեկը նրանց ձեռքը չէր բռնել։ Իրենք են մեր երկրի ամենավատ բարքերի ճարտարապետները, իրենք են ստեղծել էս համակարգերը, որոնք մեզ բերել են «կրախի» առաջ, իրենք են դրել ընտրակեղծարարության հիմքերը, իրենք են դարձել ռազմական օլիգարխիայի ճարտարապետը, իրենց կառավարման օրոք են բոլոր նախարարների գերակշիռ մասը դարձել միլիոնատեր, իրենք են դարձել այս երկրում օլիգարխիայի հիմքը, իրենք են դարձել էս երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրը, հիմա էս մարդիկ ի՞նչ օրենսդիր գործունեությամբ պիտի զբաղվեն, ես չեմ հասկանում։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է ընտրությունների խախտումներից, ժողովրդավարությունից, ազատությունից․․․ դուք գիտեք ինչ՝ չի՛ կարելի էսքան ձեռք առնել մեր ժողովրդին, չի կարելի հիմարի տեղ դնել մեր ժողովրդին։ Ոչ մեկ չէր խանգարում Ռոբերտ Քոչարյանին այդ արժեքներից խոսել 98 թվականին, 2003-ին և 2008-ին։ ՍերժՍարգսյանն էր խոսում 100-ից 60 կամ 70 խփելու մասին, ես չեմ հասկանում՝ իրե՞նք են խոսում ընտրակեղծիքի մասին, լա՛վ, չի կարելի քաղաքականության մեջ անբարոյականության էլեմենտը էսքան բարձրացնել։

Հին՝ 88-ի քաղաքական էլիտան էգոիզմի մաստեր կաս է ցույց տալիս՝ մինչև վերջին շունչը ուզում են մնալ ջրի երեսին։ Ընդ որում՝ այս արդյունքը գրանցվել է իրենց անփառունակ գործունեության արդյունքում։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը չմասնակցեին այս ընտրություններին, ասեին՝ ավելին, մենք ընդհանրապես հեռանում ենք քաղաքականությունից, գնում ենք մեր թոշակները վայելելու․․․ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը էլ ավելի արժանապատիվ կգտնվեին, եթե հենց հիմա վերադառնային Արցախ՝ իրենց թոռներով և երեխաներով և դաշտը մնար նոր սերնդի քաղաքական գործիչներին, ես ձեզ վստահեցնում եմ՝ այլ արդյունք կունենայինք։ Բայց մինչև հիմա փորձում են մնալ և Լյուդովիկոս 14-ի սինդրոմով տառապել՝ ամեն ինչ անելու, թեկուզ՝ իրենցից հետո ջրհեղեղ ոդիսականով։ Չի՛ կարելի, հեռացե՛ք, դուք այլևս քաղաքականությունում անելիք չունեք։

-Բայց Քոչարյանն այսօրվա ասուլիսում ասաց՝ գնում են խորհրդարան իշխանություն վերցնելու, անգամ ռազմական օրինակ բերեց՝ խրամատների դիրքերն առաջ տանելու համեմատական անելով։

-Պատերազմի կանոններով երկրում խաղաղություն, համերաշխություն, ժողովրդավարություն, բարեկեցություն չեն ապահովում։

-Սեյրան Օհանյանին հղում արեց, ըստ երևույթին՝ նախկին նախարարի բանաձևն էր բերում։

-Դե գիտեք ինչ՝ Սեյրան Օհանյանի բանաձևը․․․ Այսպես ասեմ՝ ես ոչ մի բան չունեմ Սեյրան Օհանյանի դեմ և ընդհանրապես որևէ անձի դեմ անձնապես։ Մեր հակասությունները կարող են լինել տեսակետների, գաղափարների, մտքերի։ Բայց հնարավոր չէր նաև՝ էն մարդիկ, որ պատասխանատու են եղել բանակի կառուցման, ձևավորման, զարգացման համար, իրենք մեղքի բաժինը չունենային նրա մեջ, ինչ մենք ունեցանք։ Ուժեղ, մարտունակ, բարոյահոգեբանական առումով պատրաստված բանակը չէր կարող մի քանի օրվա մեջ էդպես «շռնդալից» անհաջողություն արձանագրել։

-Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակի հարթակից երկխոսության կոչ արեց այն ուժերի և կառույցների հետ, որոնց հետ բանավեճ է ունեցել։ Քոչարյանն ասաց՝ հաշտության ձեռքն ինքը չի տեսել։ Դուք պատկերացնո՞ւմ եք հասարակության, քաղաքական ուժերի հաշտեցում և ի՞նչ պայմաններով, ի՞նչ գնով հասնել դրան։

Անհրաժեշտ է արձանագրել նպատակը, որին մենք պետք է հասնենք։ Օրինակ ինձ համար շատ կարևոր է ՀՀ-ի խաթարված պաշտպանական համակարգի վերականգնումը, ընդհանուր առմամբ՝ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավումը և պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացումը։ Եթե մենք մեր հանրային կյանքի առանցքային օղակներում շտկումներ չարձանագրենք, միայն զբաղված լինենք խոսելով, ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք ավելի լրջագույն խնդրի առաջ ենք կանգնելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան