Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Բարձրագույն դատական խորհրդի ընտրության արդյունքները կեղծվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

Ազգային ժողովը քիչ առաջ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին:

Քվեարկության արդյունքներով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգտին դեմ էին քվեարկել ընդամենը երկու պատգամավոր: Մինչդեռ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ իրենց խմբակցությունից քվեարկությանը մասնակցած 7 պատգամավորները դեմ են քվեարկել: «Լիազորված եմ հայտարարել, որ «Ելք» խմբակցության 7 պատգամավորները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանի և Գևորգ Դանիելյանի թեկնածությանը, ուստի սա համարում եմ մանր ժուլիկություն ընդդեմ «Ելք» դաշինքի»,- նշեց Փաշինյանը: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը միջամտեց. «Հաշվիչ հանձնաժողովները միաձայն ստորագրել են արձանագրությունը, հաշվել քվեաթերթիկները, ուստի անհիմն հայտարարությունների կարիքը չկա »,- հայտարարեց նա:

Հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հակադարձեց. «Չեմ կարող վստահ լինել, որ դեմ քվեաթերթիկները չէին կարող փոխարինվել կողմ քվեաթեթրիկներով»:

Մանրամասները՝ տեսանյութում: