Կարևորվել է ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին

Լուրեր

18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 12:03
Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել
18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
18.05.2026 | 11:30
Փաշինյանը քաղաքացու հետ թեժ վիճեց․ «Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 11:19
Հայ սամբիստներն 9 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
18.05.2026 | 11:13
Գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվել է, ազդելու է նաև Հայաստանի վրա․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:59
Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկին և Օդեսային. զոհեր և վիրավորներ կան
18.05.2026 | 10:51
Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են․ Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:42
Թանգարանները դառնում են մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ․ ԿԳՄՍ նախարար
18.05.2026 | 10:31
Թրամփը զգուշացնում է Իրանին՝ գործարքի «ժամանակը սպառվում է»
18.05.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
18.05.2026 | 10:02
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատտեո Մեկաչիին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում։ Այս մասին ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Հյուրերը նախագահ Սարգսյանին տեղեկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽ ԽՎ-ի համատեղ դիտորդական առաքելության ընթացքում կատարված աշխատանքների, ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին, ինչպես նաև փոխանցել պատրաստված զեկույցի ամբողջական տարբերակը:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառույցների ղեկավարներին և հանձինս նրանց՝ դիտորդական առաքելությանը, կատարված աշխատանքների համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման կարևորության, ինչպես նաև Հայաստանի հետ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցության մասին: Անդրադարձ է եղել մասնավորապես նախագահական ինստիտուտի հետ փոխգործակցությանը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենն ու ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար նշել են, որ իրենց կառույցները տարիներ շարունակ համագործակցում են Հայաստանի հետ և պատրաստակամ են շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների զարգացմանը: