Սահմանադրական դատարանն այլ որոշում չի կարող կայացնել․ մենք արդար ընտրություն ենք անցկացրել․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
11.08.2026 | 16:38
Քանի՞ «քաբաբ» եք տվել ՔՊ-ին, որ Վարդևանյանին ընտրել են ԱԺ փոխնախագահ․ Խամոյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:29
Լուիս Էնրիկեն մտադիր է կրկնել «Ռեալի» պատմական նվաճումը Չեմպիոնների լիգայում
11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
Բոլորը

Factor TVի հարցազրույցը ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանի հետ

-ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություների նախնական արդյունքները. «Քաղաքացիական պայմանագիր»-ը 5392 տոկոս ձայն է հավաքել, «Հայաստան» դաշինքը՝ 2104 տոկոս, «Պատիվ ունեմ»-ը՝ 53 տոկոս: Այս ուժերը, ըստ երևույթին, անցնելու են խորհրդարան: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս արդյունքները:

-Հաշվի ենք նստում ժողովրդի կամքի հետ: Մենք, ճիշտն ասած, ակնկալում էինք, որ մեր հանրությունը շատ ուժեղ քվե և մանդատ է տալու մեր իշխանությանը, բայց սպասելիքներից առավել էին այն արդյունքները, որ տեսանք: Սա պարտավորեցնող է, և բոլոր ուժերի համար պետք է ուղենիշ լինի. ժողովուրդն արտահայտել է իր կամքը, ժողովուրդը խոսեց և որոշեց, և մենք այդ տրամաբանության մեջ պետք է լինենք առաջիկա 5 տարիներին:

-2018թ. Համեմատ՝ շուրջ 200 հազար քաղաքացի այս անգամ ՔՊ-ին ձայն չտվեց, ինչո՞ւ:

-Կարծում եմ՝ այն պրոցեսների պատճառով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում: 2018-ին հեղափոխական վերելք էր, և մեր ուժին հաջողվել էր կազմաքանդել տասնամյակներով ձևավորված արատավոր համակարգը, և այն ժամանակ ոգևորությունը մեծ էր: Առհասարակ, եթե տարբեր երկրների պատմությունը կամ նման իրավիճակները դիտարկենք, ոգևորությունը հեղափոխություն իրականացրած թիմի նկատմամբ մեծ է լինում: Հիմա, ըստ էության, ունենք ռեալ այն ձայները, որոնք աջակցում են մեր վարած քաղաքականությանը, մեր առաջարկած ծրագրերին և հավանության են արժանացնում: Մենք ցավում ենք կորսված ձայների համար, բայց կաշխատենք առաջիկա տարիներին դրանք վերականգնել: Որոշակի սուբյեկտիվ պատճառներ կան, որ այդ ձայները կորցրել ենք, թերացել ենք որոշ բարեփոխումներում, հապաղել ենք կամ դանդաղել, և որոշակի օբյեկտիվ պատճառներ կան, մասնավորապես՝ քովիդի համավարակով պայմանավորված և անցյալ տարվա երկրորդ կեսին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի հետ կապված: Բոլոր այս իրողությունները, բնականաբար, ազդել են ՔՊ-ի էլեկտորատի կառուցվածքի վրա, կաշխատենք այս մանդատի շրջանակում վերականգնել այդ վստահությունը:

-Մենք դեռ կանդրադառնանք Ձեր մանդատի թվակազմին: Մինչ այդ անդրադառնանք ռուսական TACC գործակալության տեղեկությանը, ըստ որի՝ ձեր ստացած 5392 տոկոս ձայները բավարար չեն կառավարություն կազմելու համար, նշվում է, որ պակասում է 008 տոկոս ձայն:

-Կարծում եմ, որ դա անգրագետ հրապարակում էր, որովհետև «Քաղաքացիական պայմանագիրը» այս հաշվարկներով 71 մանդատ է ստանում, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնություն ունենալու և սահմանադրական օրենքներ փոխելու համար: Ինձ համար տարօրինակ էր այդ հրապարակումը։

-«ՌԻԱ Նովոստին» օրեր առաջ հրապարակել էր ինչ-որ հարցման արդյունքներ, ըստ որոնց՝ ՔՊ-ն չէր հաղթելու, Քոչարյանն էր հաղթելու:

-Ես շատ կուզեմ, որ նաև մեր լրատվամիջոցները «ՌԻԱ Նովոստի»-ի իրենց գործընկերներին հարց ուղղեն, թե որտեղից էին նրանք ստացել այդ ֆեյք հարցումների արդյունքները: Մեր հարցումները, որ իրականացրել էինք ընտրություններին նախորդող երկու շաբաթներին, իդենտիկ ցույց էին տալիս այն իրավիճակը, որ ստացանք ընտրությունների արդյունքում: Մեր հիմնական մրցակցին մենք գերազանցում ենք 3-3․5 անգամ: Երեք հրապարակել ենք էքզիթփոլերը, որտեղ կարող եք տեսնել, որ մենք 2-3 տոկոս շեղումով ստացել ենք այն խորհրդարանը, որն արտացոլված էր էքզիթփոլերում: Այսինքն՝ սոցիոլոգիական հարցումների դեպքում գործ ունենք ֆեյք իրականության հետ: Կարծում եմ՝ այստեղ առողջացում պետք է տեղի ունենա և սոցիոլոգիական հանրությունն անարգանքի սյունին պետք է գամի այն կազմակերպություններին, որոնք կեղծ իրականություն են ներկայացնում՝ շեղելով մեր հանրությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան