Պեսկովը համոզիչ է համարել ընտրություններում Փաշինյանի կուսակցության հաղթանակը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլում ուշադիր հետևում են արտահերթ ընտրությունների վերաբերյալ Հայաստանից ստացվող տեղեկություններին, որում հաղթանակ է տարել Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, գրում է «Ինտերֆաքսը»։

«Մենք շատ ուշադիր հետևում ենք Երևանից եկող տեղեկատվությանը։ Մենք ողջունում ենք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, որ այս ընտրությունները կայացել են։ Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ Փաշինայնի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Նա նաև շնորհավորել է Հայաստանին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։

«Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն է, գործընկերը և, իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այդ ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնցում հիմա ապրում է երկիրը, և դուրս գալ կայուն զարգացման ուղու վրա, այդ թվում՝ եռակողմ պայմանավորվածությունների իրագործման միջոցով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

 

 

Էմմա Չոբանյան