ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Քանի՞ հենակետ կարելի էր կառուցել ագրեսիվ քարոզի համար ներդրած գումարներով. Սուրեն Շահվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 19:26
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 18:07
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Սևանում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 18:01
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով
04.06.2026 | 17:55
Մեր արտադրանքի 85-90 %-ը ՌԴ էր արտահանվում, քաղաքական դրդապատճառներով խնդիրներ են առաջացել․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 17:46
Ալեքսան Ալեքսանյանին օժանդակելու գործով 25 անձ ձերբակալվել է․ ՔԿ
04.06.2026 | 17:37
Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES-ի նոր հարցման տվյալները
04.06.2026 | 17:26
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԵՏՄ-ին Ադրբեջանի մերձեցմանը
Բոլորը

«Հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից հետո նոր ճգնաժամ և պառակտում է սկսվելու, հիասթափություն է լինելու, և Աստված մի արասցե, որ արյուն թափվի. ցավոք, դրա նախադրյալները կան: Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այդ առումով «մարտական» են տրամադրված, փողոցի տղաներն էլ կենտրոնացրել են ուժերը՝ մի մասը իշխանության գալու, մյուս մասը՝ իշխանությունը պահելու նպատակով»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ռեժիսոր, բեմադրիչ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Շահվերդյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գործելաոճին` մեր զրուցակիցը նկատում է. «Նա ասում է` այն փայտիկը, որ մեզ տվել եք, կախարդական չէր, հիմա կրկին փայտիկ տվեք, և մենք պետության բոլոր խնդիրները կլուծենք: Այնինչ, Փաշինյանը իր առջև մեկ խնդիր է դրել` պահել իշխանությունը»:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա աջակիցներին, բեմադրիչը շեշտում է. «Մարդիկ մոռացել են բոլոր սպանությունները, որ կատարվել են նախկինում, բռնապետական համակարգը, որ տիրում էր մեր երկրում: Առհասարակ, այս երկու ուժերն էլ անսպառ միջոցներ են ծախսում ընտրվելու համար, բայց քանի՞ հենակետ կարելի էր կառուցել ագրեսիվ քարոզի համար ներդրած գումարներով»:

Սուրեն Շահվերդյանի կարծիքով` մեր հանրությունն այսօր համախմբվել է ատելության շուրջ, և դա շատ ցավալի է. «Մենք համախմբվում ենք ընդդեմ ինչ-որ մեկի, ոչ թե հանուն ինչ-որ բանի: Սա խորը ողբերգություն է, գլխավոր դերակատարները խեղկատակներ են, որոնց հանդիսատեսը բարձր ծափահարում և դափնիներ է շնորհում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան