Եթե իմ առաջարկած դաշինքը ստեղծվեր, այսօր Նիկոլի ֆենոմեն չէր լինի, նա կթողներ, կփախչեր երկրից. Տեր-Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ որ ազգը, պետությունը կանգնում է վտանգի առաջ, բոլոր քաղաքական ուժերը, որքան էլ իրար հոշոտած, բզկտած լինեն, գալիս է մի պահ, որ հասկանում են՝ վտանգվում է երկիրը, և այս դեպքում ամեն ինչ մոռացության է մատնվում, և լծվում են երկիրը ոտքի կանգնեցնելու խնդրին: Այս մասին նախընտրական քարոզարշավի ամփոփմանը նշեց ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը համաձայնեին իմ առաջարկին, պայմանը գիտեք՝ ո՛չ ես, ո՛չ իրենցից մեկը, չպետք է հավակնեինք պետական պաշտոնի, կստեղծեինք տեխնոկրատների լուրջ մի կառավարություն, և այդ կառավարությունը հանգիստ, նաև ունենալով այսպիսի քաղաքական ուժերի աջակցությունը, հնարավորություն կստանար 1-2 տարում ոտքի կանգնեցնել պետությունը, ես դրանում 100 տոկոսով հավատացած եմ: Սա հարցի մի կողմն է:

Հարցի մյուս կողմն այն է, որ եթե իմ առաջարկած դաշինքը ստեղծվեր, այսօր Նիկոլի ֆենոմեն գոյություն չէր ունենա, նա կթողներ, կփախչեր Հայաստանից: Քոչարյանը և Սարգսյանը վիժեցրին այս պլանը»,- նշեց Տեր-Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: