Երաշտը կարող է դառնալ մարդկությանը սպառնացող հաջորդ համաճարակը․ ՄԱԿ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Երաշտի նման թաքնված գլոբալ խնդիրը կարող է վերաճել հաջորդ համաճարակի, եթե երկրները շտապ քայլեր չձեռնարկեն կլիմայի արտակարգ իրավիճակի վերացման համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ 21-րդ դարում արդեն առնվազն մեկուկես միլիարդ մարդ տուժել է երաշտից, վնասը գնահատվում է 124 միլիարդ դոլար։ Փորձագետների կարծիքով՝ վնասների հստակ թիվը մի քանի անգամ ավելին է, քանի որ բերված տվյալները չեն արտացոլում այս բնական երևույթից զարգացող երկրների կորստի մեծ մասը։

«Երաշտն ուր որ է՝ կդառնա հաջորդ համաճարակը, և դրա դեմ պատվաստանյութ չկա։ Մոտակա մի քանի տարիներին աշխարհի մեծ մասը կապրի ջրի պակասով, իսկ պահանջարկը կգերազանցի առաջարկը»,- հայտարարել է ՄԱԿ-ի աղքատության նվազման ռիսկերի վարչության գլխավոր քարտուղար Մամի Միդզուտորին։

Շատերը կարծում են, որ երաշտն ազդում է միայն Աֆրիկայի անապատային շրջանների վրա, սակայն այժմ այն լայն տարածում ունեցող երևույթ է, և դարի վերջում գրեթե բոլոր երկրներն այս կամ այն ձևով դա կզգան:

Զեկույցում նշվում է, որ բնակչության թվի աճը ևս նպաստում է այս գործընթացին։

«Մարդիկ ապրել են երաշտի պայմաններում 5000 տարի, բայց հիմա մենք մեկ այլ բան ենք նկատում»,- ընդգծել են ՄԱԿ-ից։

Նշվում է, որ կլիմայական փոփոխությունների արդյունքում տեղումների բնույթի փոփոխությունը երաշտի գլխավոր գործոնն է, սակայն ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կլիրառումը և գյուղատնտեսական ինտենսիվ գործունեության արդյունքում հողերի դեգրադացումը նույնպես կարևոր դեր ունեն։

Տաթև Ֆռանգյան