Ինչպես են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից մեկնաբանում «Մարտի 1»-ի հետ կապված նախկին նախագահին ուղղված վերջին մեղադրանքները

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

«Մարտի 1»-ի գործով ԱԺ-ում կազմակերպված վերջին լսումների ընթացքում շատերի համար անսպասելի կերպով «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, այսօր էլ պնդեց, որ այս գործով պետք է հարցաքննվի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Factor.am-ը երկրորդ նախագահի դիրքորոշումը պարզելու համար կապվեց վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։

-Պարոն Սողոմոնյան, ինչպե՞ս է երկրորդ նախագահը վերաբերվում «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախկին նախագահի, նաև մի շարք ընդդիմադիրների պնդումներին, որ «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին պետք է հրավիրել հարցաքննության։

-Շնորհակալություն շատ։ Ուրիշ հարց ունե՞ք ուզում էի իմանալ, թե միայն դա է։

-Ունեմ, պատասխանեք, կշարունակեմ։

-Չէ, չեմ ուզում պատասխանել, եթե ուրիշ հարց ունեք՝ խնդրեմ տվեք, եթե կարիք լինի՝ կպատասխանեմ։

-Որոշ ընդդիմադիրներ, , օրինակ՝ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը, նշում են, որ ՀՀԿ-ի կողմից «Մարտի 1»-ի սլաքները դեպի Ռոբերտ Քոչարյանն ուղղելու հստակ միտում են տեսնում։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

– Բան չունեմ ասելու։ Ունեք ուրիշ հարց, ուրիշ թեմայով հարց ունե՞ք։

-Այս թեմայով երկու հարցերի մասին էլ ոչինչ չունե՞ք ասելու։

-Այս թեմայով հարցազրույց չեմ ուզում տալ, եթե այլ թեմայով հարցեր ունեք՝ միգուցե կարողանամ օգնել Ձեզ։

Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց հարցերի համար ու զրույցն այդքանով ավարտվեց։

Լիլիթ Շաբոյան