2020-ի բյուջեի կատարողականը մնաց չհաստատված․ ի՞նչ է նախատեսում ԱԺ-ի կանոնակարգ օրենքը

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Հունիսի 16-ին պետք է մեկնարկեին առաջիկա արտահերթ ընտրություներից առաջ ԱԺ-ի վերջին հերթական քառօրյա նիստերը, սակայն արդեն երրորդ օրն է՝ նիստը չի կայանում քվորում չլինելու պատճառով։ 

Այսօր նիստին ներկայացել էր 7 պատգամավոր։ ԱԺ-ի կանոնակարգի համաձայն՝ գրանցումը շարունակվեց մինչև 14։00-ն, որի ընթացքում գրանցվեց 20 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ:

Նշենք, որ ԱԺ-ի նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներկայացված էր նաև 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը։ Այս փաստաթղթի քննարկումը ԱԺ-ի հանձնաժողովներում ընթանում էր կիսադատարկ դահլիճներում։ 

Այսպիսով՝ ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի կատարողականի հաշվետվության հաստատման հարցը մնաց առկախված՝ այդպես էլ չքննարկվելով ԱԺ լիագումար նիստերում։ 

ԱԺ-ի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ սա առաջին դեպքն է, որ ՀՀ բյուջեի կատարողականի հաշվետվությունը մնում է չհաստատված։ Սողոմոնյանը, սակայն ընդգծեց․ դա իրավական որևէ  հետևանք չի կարող ունենալ։ 

«Բյուջեի հաշվետվությունը ըստ սահմանված ժամկետի եկել էր և ընդգրկվել հերթական նիստերի օրակարգ։ Քվորում չեղավ, դրա պատճառով նիստ չկայացավ, որպեսզի քննարկվի և քվեարկության դրվի։ Քվեարկության պարագայում բյուջեն կամ համարվում է ընդունված, կամ եթե մերժում են, համարվում է չընդունված։ Այլ իրավական հետևանք չկա»,- նշեց Սողոմոնյանը։

Հարցին՝  ինչպե՞ս է ԱԺ կանոնակարգ օրենքը կարգավորում նման դեպքերը, Սողոմոնյանը պատասխանեց․ 

«Խորհրդարանական ընտրությունները կավարտվեն, այն քաղաքական մեծամասնությունը և կառավարությունը, որ կձևավորվի, կորոշի` նույնն է ուղարկում թե՝ ոչ։ Դա նոր ստեղծվելիք կառավարությանը պետք է հարցնել։ Հիմա շրջանառվող ցանկացած օրենքի նախագիծ զրոյանում է՝ նոր խորհրդարան, նոր կառավարություն»: 

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է այս Ազգային ժողովը մինչ ընտրությունները արտահերթ նիստ գումարի ու հաստատի 2020 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, Սողոմոնյանը նշեց, որ մինչ նոր խորհրդարանի առաջին նիստը դա տեսականորեն հնարավոր է, սակայն արտահերթ նիստ կհրավիրվի, թե ոչ՝ չի կարող ասել։

Անժելա Պողոսյան