Աղդամում կրկին ադրբեջանցի է պայթել ականի վրա

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Ադրբեջանցիների՝ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հերթական դեպքն է գրանցվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ 10 օր առաջ Աղդամում կորած տղամարդը պայթել է ականի վրա։

Անհետ կորած Ջասարաթ Խաթամանովը ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Սեիդլի գյուղում։

Նշվում է, որ Խաթամանովն աշխատել է Գուզանլիում գերեզմանաքարերի արտադրամասում՝ որպես վարորդ։ Հերթական անգամ աշխատանքի գնալուց հետո նրա հետ կապը կորել է։ Ոստիկանությունում ահազանգ է հնչել այդ կապակցությամբ, նրան սկսել են փնտրել Արցախի գրավյալ տարածքներում։

Նշենք, որ ականի վրա պայթելու հետևանքով մինչ օրս 140-ից ավելի ադրբեջանցի է տուժել։ Մասնավորապես, Գլխավոր Դատախազության տվյալներով՝ 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև օրս ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 27 ադրբեջանցի՝ 7 զինծառայող ու 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115-ը՝ 86 զինծառայող ու 29 քաղաքացիական անձ։

Էմմա Չոբանյան