Եթե 15, 20 տոկոս ձայն հավաքեն ուժերը, խելոք նստելու են՝ համաձայնության կառավարություն ձևավորեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.03.2026 | 00:46
Ազատության պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
25.03.2026 | 23:28
Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հանդես է եկել ԱԱ-ի կարճ ծրագրում և փայլուն ելույթով վաստակել է 67.12 միավոր
25.03.2026 | 23:24
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Մարշալլի գերմանական հիմնադրամի պատվիրակության հետ
25.03.2026 | 23:10
Ծափաթաղում 3-ամյա փոքրիկին սպանելու մեղադրանքով հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
25.03.2026 | 23:01
Ադրբեջանում կտրուկ բարձրացվել են պաշտոնյաների աշխատավարձերը՝ դժգոհություններ առաջացրելով. OC Media-ի անդրադարձը
25.03.2026 | 22:50
Բարձր ենք գնահատում Հունաստանի կողմից ՀՀ-ի համար կարևորություն ունեցող հարցերում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը. ՀՀ նախագահ
25.03.2026 | 22:37
Իսրայելն Ադրբեջան և Վրաստան ճանապարհորդելու հետ կապված նախազգուշացում է տվել՝ վկայակոչելով «Իրանի կողմից աջակցվող ահաբեկչությունները»
25.03.2026 | 22:23
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.03.2026 | 22:10
Ստամբուլում թմրանյութերի հետ կապված հետաքննության ձերբակալվածների թվում են ֆուտբոլային ակումբների նախկին նախագահներ ու այլ հայտնիներ
25.03.2026 | 21:58
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Թիմ Տելեկոմ Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները
25.03.2026 | 21:45
Թուրքիան և Բրիտանիան Eurofighter Typhoon կործանիչների ձեռքբերման համաձայնագիր են ստորագրել
25.03.2026 | 21:37
Ռուսաստանն Ադրբեջանով Իրան է ուղարկել ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն
25.03.2026 | 21:29
Մոտակա շենքերի բնակիչները տարհանվել են. ՆԳՆ խոսնակը՝ խոշոր հրդեհի մասին
25.03.2026 | 21:16
Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 7,4%-ով. արտահանման և ներմուծման ծավալներն ավելացել են
25.03.2026 | 21:10
36 ժամ գազ չի լինի Երևանի մի շարք հասցեներում
Բոլորը

Ներկայումս Հայաստանում այլևս որևէ քաղաքական ուժ չի կարող համարվել ամբողջական ժողովրդի աջակցությունը ունեցող ուժ, և որևէ մեկը չի կարող համարվել ժողովրդական առաջնորդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը և հավելեց,որ ըստ էլէկտորալ իրավիճակի ոչ մի ուժ չի հաղթելու այս ընտրություններում:

«Պետք է հաղթի ժողովուրդը: Դա նշանակում է, որ Հայաստանում առաջին անգամ խորհրդարանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության և միասնության կառավարություն, որտեղ բոլորը իրենց փոքր, մանր ճիշտը մի կողմ են դնելու և պարտավորված են զգալու այդ պրոֆեսիոնալ կառավարությանը աջակցություն ցուցաբերել՝  յուրաքանչյուրը իր ներդրումը ունենալով: Միայն այդ պարագայում երկիրը կարող է դուրս գալ այս վիճակից»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով`«Լուսավոր Հայաստան»-ը իրեն տեսնում է այդ համերաշխությունը բերողի առաքելություն իրականացնողի դերում:

Հարցին, թե հետընտրական ցնցումներ հնարավո՞ր են, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Փորձելու են տանել ցնցումների, բախումների, բայց  մեր ռազմավարությունն աշխատելու պարագայում դա էլ չի կարող տեղի ունենալ, քանի որ չեն ունենալու այնքան աջակցություն, որ ասեն՝ ես հաղթել եմ: Հետևաբար համակերպվելու են  յուրաքանչյուրն իր 20 տոկոսանոց ձայների հետ, գալու են, խելոք կլոր սեղանի շուրջ  նստելու են և ձևավորելու ազգային  միասնության կառավարություն:

Փորձեր,  բնականաբար, լինելու են, բայց  ժողովրդի ձեռքում է՝ այդ ցնցումները կլինեն, թե ոչ,  եթե ժողովուրդը չի աջակցում իրեն ցնցումների տանող ուժերի, ցնցումներ ո՞նց կարող է լինել»:

Մանրամասները՝ տեսանյութում: