Ո՞վ է ավելի շատ ներդրում խոստանում․ քաղաքական 4 ուժերի ծրագրերի համեմատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Տարեկան շուրջ 3 մլրդ դոլարի ներդրում։ Ներդրումների մասով սա ամենամեծ խոստումն է, որ տվել են Հայաստանի նախկին կամ ներկա ղեկավարներին ներկայացնող քաղաքական ուժերն արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրերում։

Կառավարության գործող ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում նշված է հետևյալը․ «Ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է նվազ լինի 25%-ից: Տնտեսական աճի թիրախին հասնելու նպատակով անհրաժեշտ է լինելու օտարերկրյա ուղղակի ներդրումների և ՀՆԱ-ի 6% հարաբերակցություն»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը 3 մլրդ դոլար ներդրումներ խոստանում է ոչ թե մեկ, այլ 5 տարում։ «Հայաստան» դաշինքի ծրագրում նշվում է․ «Նշանակետն է՝ առաջին տարում ապահովել առնվազն 500 մլն դոլարի ներդրում, իսկ 5 տարում ընդհանուր ծավալը հասցնել առնվազն 3 մլրդ դոլարի»։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապված «Պատիվ ունեմ» դաշինքը ներդրումների մասին թվեր առհասարակ չի նշում։ Դաշինքի ծրագրում հիշատակվում է ներդրումային միջավայրի բարելավումը՝ որպես տնտեսական քաղաքականության 4 խնդիրներից մեկը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը նախընտրական ծրագրում ընդհանրապես չի անդրադառնում ներդրումներին։ Տնտեսական մասն այնտեղ ներառում է տնտեսության խրախուսումը։ ՀԱԿ-ի ծրագրում հիշատակվում է նաև տնտեսական մեկուսացման վերացման անհրաժեշտությունը, ըստ որի՝ պետք է ձեռնամուխ լինել Մեղրիից դեպի Ռուսաստան «Հյուսիս-Հարավ» երկաթուղային, ավտոմոբիլային և լուսամալուխային միջանցքի կառուցման նախագծի իրագործմանը և նպաստել շահագրգիռ երկրների կոալիցիայի ձևավորմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան