Դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման. դատարանը հեռացավ որոշում կայացնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 11:18
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:11
Բուլղարիայի ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի կոալիցիան է․ նա ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից է
20.04.2026 | 11:03
Միհրան Հարությունյանը հաղթանակի է հասել Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:00
Պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում. երկու անձ տուժել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:55
Դատախազության միջամտությամբ Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը վերադարձվել է համայնքին
20.04.2026 | 10:42
Թեհրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի առգրավմանը
20.04.2026 | 10:33
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
20.04.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2026 | 09:33
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել
20.04.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
Բոլորը

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալես) գործով դատական նիստը մոտեցավ ավարտին։ Դատարանը գործն արագացված կարգով քննելուց հետո այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի վաղը՝ հունիսի 16-ին: Դատախազը պահանջել է Նարեկ Սարգսյանին 7 տարվա ազատազրկման դատապարտել:

«Միջնորդել ենք քրեական գործը կարճել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում՝ Սարգսյանի նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել, այն պայմանականորեն չկիրառել կամ Սարգսյանին համաներմամբ ազատ արձակել»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը։։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։ Վերջին խոսքով հանդես գալու ժամանակ Սարգսյանն ասաց՝ ընդունում է մեղադրանքը։

Հիշեցնենք, որ այս գործով տուժող Արամ Կարապետյանն առարկել էր դատական քննությունն արագացված կարգով անցկացնելու դեմ, սակայն պատճառների մասին չէր խոսել, ասել էր, թե դրանց մասին կխոսի իր փաստաբանը։ Հետագայում, սակայն, ծանուցված լինելով՝ նշանակված դատական նիստերին չներկայացավ, և դատարանը որոշեց անցնել արագացված դատաքննության։ Արագացված կարգով դատական քննություն անցկացնելու դեպքում քրեական գործով ձեռք բերված ապացույցների՝ ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում:

Դատարանն արագացված կարգով դատաքննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը:

Նարեկ Սարգսյանի պաշտպանը պնդում է, որ նա ունի առողջական խնդիրներ։

Հավելենք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ և 2019-ի դեկտեմբերին արտահանձնվել Հայաստանին։

Սարգսյանը կալանավորվեց, ճաղերի հետևում մնաց մինչև 2020-ի պատերազմը, հետո 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ այս տարվա ապրիլի 14-ին, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, կրկին կալանավորվեց։ Թե ինչպիսին կլինի դատավճիռը, հայտնի կդառնա վաղը:

Ի դեպ, օրեր առաջ դատարանը մեկ հոդվածով արդարացրեց Ալեքսանդր Սարգսյանի ավագ որդուն՝ Հայկ Սարգսյանին։ Նրան վերագրվում էր երկու արարք՝ սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք պահելը: Դատավորն ասաց, որ քրեական հետապնդումը երկրորդ հոդվածով վերաորակվում է անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով և քրեական հետապնդումը դադարեցվում՝ վաղեմության ժամկետի անցած լինելու հիմքով։ Մյուս մեղադրանքով Հայկ Սարգսյանն արդարացվեց: Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր Հայկ Սարգսյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման:

Եղբորորդիներից զատ՝ քրեական գործով է անցնում նաև ինքը՝ Սերժ Սարգսյանը․ նա մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Սարգսյանի մյուս եղբայրը՝ Լևոն Սարգսյանը, հետախուզվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի գործով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան