Քարոզարշավին մուրճի առկայությունը չի խոսում անհամաչափ ուժի մասին. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 18:38
Մոսկվան հայտարարում է, թե ՆԱՏՕ-ն ձգտում է Հայաստանին «հեռացնել» ՀԱՊԿ-ից
31.07.2026 | 18:29
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել և պատրաստվում են առաջիկա մրցաշարերին
31.07.2026 | 18:26
Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից
31.07.2026 | 18:20
Հայ-ադրբեջանական առևտուրը 2026-ին․ ներմուծումն աճում է, արտահանումը դեռևս բացակայում է 
31.07.2026 | 18:09
Չենք ուզում ԵՏՄ-ն փլուզվի, կառույցի մասին ենք մտածում, մեր կառույցն է. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 18:03
Ռուբինյանը ԱԺ պատվո մեդալով է պարգևատրել աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին
31.07.2026 | 17:59
Զելենսկին հայտնել է հրամանատարներից մեկի նկատմամբ մահափորձի մասին
31.07.2026 | 17:54
Հայաստանի Պրեմիեր լիգան մեկնարկեց առաջնության նորեկի վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 17:45
Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետոմսերի կառավարումն անցել է պետությանը
31.07.2026 | 17:38
Լեհաստանը պաշտոնապես հաստատել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական է
31.07.2026 | 17:28
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Բաքվում
31.07.2026 | 17:17
Թրամփը կհանդիպի կաբինետի անդամների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմի հարցը
31.07.2026 | 17:08
ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բարեփոխումները
31.07.2026 | 16:56
Կառավարությունը վեց ամսով արգելել է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան
31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
Բոլորը

Քարոզարշավն ընթանում է, արդեն հաշված օրեր են մնացել մինչև համապետական ընտրությունների քվեարկության օրը: Տարբեր գործիչներ նշում են, որ կողմերը փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ: Ընդդիմադիր որոշ պատգամավորներ կարծիք են հայտնում, որ հենց Նիկոլ Փաշինյանն է շահագրգռված դրանում, քանի որ գիտակցում է, որ կորցնելու է իշխանությունը, այդ իսկ պատճառով արդեն մի քանի օրվա համար դիմել են քաղաքապետարան, որպեսզի Հանրապետության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն ունենան:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածու Նազելի Բաղդասարյանը նշեց. «Թույլ տվեք իշխանությունը կորցնելու վերաբերյալ ոմանց այդ հոռետեսական կանխատեսումներին ժպիտով մոտենալ, որովհետև մեր հանդիպումները և քաղաքացիների հետ շփումները խոսում է ճիշտ հակառակի մասին: Ես որևէ կերպ չեմ կարող արդարացնել այն սին մեղադրանքները, որ հնչում է մեր հասցեին: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը, ես կարծում եմ, որ երբեմն լինում են սուր արձագանքներ, բայց դա որևէ կերպ չի կարող հրահրել ինչ-որ գործընթացներ, որոնք հասարակական կարգը կխափանեն: Մենք բանավիճելու կողմնակից ենք, և կողմնակից ենք, որ բոլոր տեսակի խնդիրները լուծվեն հանդարտ հարթության վրա, այլ հարց է, որ որոշ քաղաքական ուժեր ունակ չեն բանավիճելու, և դեռ քարոզարշավի մեկնարկից սպառնում են, որ հաշվեհարդար է լինելու»:

Կա տեսակետ, որ Փաշինյանն ուզում է ատելության,  թշնամանքի մթնոլորտ գեներացնել, և օրինակ են բերում այն, որ քարոզարշավներին մուրճով է գնում և ասում է՝ մեխելու ենք, անձամբ եմ պառկեցնելու ասֆալտին: Սա՞ ընդունելի լեքսիկոն է երկրի ղեկավարի կողմից: Անդրադառնալով այս հարցին՝ Բաղդասարյանը նկատեց, որ քարոզարշավի ընթացքում որոշակի այլաբանություններ օգտագործելը, պարզապես նշելը, որ  այլևս թավշյա գործընթաց չի լինելու, և ժողովուրդը պետք է  տա պողպատյա մանդատ, և մուրճի առկայությունը որևէ կերպ չի խոսում ուժի անհամաչափ կիրառման և այլ ագրեսիվ դրսևորումների մասին: Ցանկացած պարագայում պետք է նայել յուրաքանչյու քաղաքական գործիչի և ուժի անցած ճանապարհին. փառք Աստծո, մեր ձեռքերը մաքուր են, այրունոտ չեն՝ ի տարբերություն շատերի»:

Մանրամասները՝ տեսանյութում: