Հարավային Կորեայի ու ԿԺԴՀ-ի սահմանները կհսկեն ռոբոտները

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի սահմանի շրջանում կտեղակայվեն ռոբոտներ, որոնք հագեցած են գերժամանակակից սենսորներով և արհեստական բանականությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Հարավային Կորեայի պաշտպանական գնումների պետական գործակալությունից (DAPA), գրում է ՏԱՍՍ-ը։

Կառույցի տվյալներով՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ առաջին երկու ռոբոտ-սահմանապահներին նախատեսվում է ապառազմականացված գոտու հարավային հատվածում տեղակայել այս տարվա հոկտեմբերին: Նրանք գործելու են երեք ամիս՝ փորձնական ռեժիմով, որից հետո որոշում կկայացվի դրանց զանգվածային կիրառման վերաբերյալ:

Հաղորդվում է, որ ռոբոտները շարժվելու են հատուկ ռելսերի վրա, վայրկյանում մինչև հինգ մետր արագությամբ, և հերթապահելու են շուրջօրյա: Սարքերը հագեցած են շարժական տեսախցիկներով: Ռոբոտի արհեստական ինտելեկտն ինքնուրույն կվերլուծի տեսախցիկից ստացած հնչյուններն ու պատկերները և, կասկածելի գործունեություն հայտնաբերելու դեպքում, կտեղեկացնի օպերատորներին:

«Ռոբոտների օգտագործումը մեզ թույլ կտա ավելի խիստ շուրջօրյա հսկողություն սահմանել, նվազագույնի հասցնել բացերի առկայությունը և, ընդհանուր առմամբ, բարձրացնել Հարավային Կորեայի զորքերի մարտունակությունը»,- ասված է DAPA-ի հայտարարության մեջ:

Տաթև Ֆռանգյան