Ոստիկանության պարզաբանումը՝ «վերջին 1-1,5 ամսում հարյուրավոր մարդկանց զենքով պարգևատրելու» լուրերի մասին

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Սոցիալական ցանցում և լրատվական կայքերում տեղեկություն է տարածվում, իբր ՀՀ ոստիկանության պետը «վերջին 1-1,5 ամսում հարյուրավոր մարդկանց զենքով է պարգևատրել», ասվում է ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պետն իրավունք ունի պարգևատրելու բացառապես ոստիկանության ծառայողներին, իսկ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ զենքով պարգևատրումը ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակ է։

Այսինքն ՀՀ ոստիկանության պետի կողմից զենքով կարող են պարգևատրվել միայն ոստիկանության ծառայողները՝ երկարամյա օրինակելի և անբասիր ծառայության, ինչպես և ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար։

Իսկ վերջին 1-1․5 ամսում ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է ոստիկանության մեկ ծառայող։