Մրցակցություն չէ․ Պուտինն ու Բայդենը խոսել են իրենց հանդիպումից ակնկալիքների մասին

Լուրեր

11.10.2026 | 19:27
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Շվեյցարիայում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կբարձրացնի, ըստ ամերիկյան կողմի, ՌԴ քաղաքականության անհամապատասխանությունը համաշխարհային նորմերին։ Ընդ որում, նա հնարավոր է համարել, որ Մոսկվան չի փոխի իր քաղաքականությունը Վաշինգտոնին հաճոյանալու համար, գրում է «Գազետա»-ն։

«Երաշխիքներ չկան, որ ես կկարողանամ փոխել մարդուն կամ երկրի վարքագիծը։ Ավտոկրատները հսկայական իշխանություն ունեն, նրանք հասարակության առջև պատասխան տալու կարիք չունեն և, ամենայն հավանականությամբ, եթե ես Պուտինին պատշաճ պատասխանեմ, ինչը ես կանեմ, դա նրան չի համոզի, և նա կշարունակի նույն ոգով»,- պարզաբանել է Սպիտակ տան ղեկավարը։

Նա նաև համաձայնել է ռուսական կողմի այն հայտարարության հետ, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակի վրա։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել «հրատապ խնդիրների ամբողջական շրջանակը», այդ թվում՝ սպառազինությունների վերահսկողությունը, կլիմայի փոփոխությունը, Ուկրաինայում ՌԴ ռազմական միջամտությունը, կիբերհարձակումները և Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը։

Ակնկալվում է նաև, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Արկտիկան, COVID-19-ի դեմ պայքարն ու շատ այլ հարցեր։ 3 օր առաջ Մեծ Բրիտանիայի Միլդենհոլի ռազմաօդային ուժերի ավիաբազայում ամերիկացի զինծառայողներին ու նրանց ընտանիքներին Բայդենը խոստացել է, որ Պուտինին «հստակ ազդանշան» կտա։

«Մենք Ռուսաստանի հետ հակամարտության չենք ձգտում։ Մենք ցանկանում ենք կայուն ու կանխատեսելի հարաբերություններ։ Մեր երկու երկրներն էլ անհավանական մեծ պարտավորություններ ունեն, այդ թվում՝ ռազմավարական կայունության ու սպառազինությունների վերահսկման համաձայնագրին հետևելու գործընթացի ապահովումը։ Սակայն ես հստակ հասկացրեցի՝ Միացյալ Նահանգները վճռականորեն ու կառուցողականորեն կպատասխանի, եթե ՌԴ իշխանությունները զբաղվեն վնասակար գործունեությամբ»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Պուտինն ակնկալում է ԱՄՆ հետ փոխգործակցություն

Իր հերթին հունիսի 13-ին Պուտինն ասել է, որ Ժնևում բարձր մակարդակով կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի լավ արդյունք կլինի կարևորագույն հարցերի շուրջ փոխգործակցության ճանապարհներ գտնելը և Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը։

Պուտինի խոսքով՝ երկու երկրներն ունեն մի շարք հիմնարար հարցեր, որոնց թվում են ռազմավարական կայունությունը, տարածաշրջանային հակամարտությունների ապաէսկալացիան, բնապահպանական միջոցառումներն ու համաշխարհային էկոլոգիական օրակարգը, ինչպես նաև տնտեսական ոլորտում համագործակցությունը։

«Այսինքն՝ կան հարցեր, որտեղ մենք իսկապես կարող ենք արդյունավետորեն աշխատել։ Եթե մենք այդ հանդիպումից հետո այս բոլոր ուղղություններով մեխանիզմներ ստեղծենք, ինձ թվում է՝ կարելի կլինի ասել, որ հանդիպումն ապարդյուն չի անցել»,-ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Հավելենք, որ Բայդենն ու Պուտինը մինչ այս պահը ունեցել են միայն մեկ դեմ առ դեմ երկարատև հանդիպում, որը տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 10-ին։