ՔՈԱՖ-ը տնով է ապահովել Արցախից տեղահանված ընտանիքներին

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) Լոռու մարզի Դսեղ ու Դեբետ համայնքներում տներ է կառուցել Արցախից տեղահանված ու Հայաստանում ապաստանած 13 ընտանիքների համար։ Հունիսի 11-ին առաջին երկու ընտանիքները՝
Մարգարյաններ ու Չիրկինյաններ, մուտք գործեցին իրենց նոր, հարմարավետ տները՝ կահավորված, ապահովված կենցաղային բոլոր հարմարություններով՝ մշտական ջուր, ջեռուցման և էլեկտրաէներգիայի համակարգ, ինտերնետ։

Նախագծի այս փուլիիրականացմամբ 100-ից ավել արցախցիներ ապահովված կլինեն տներով: Դեռևս 2020թ․ դեկտեմբերի 6-ին «Շուռ տանք սարերը» ամենամամյադրամահավաք-երեկոյի ընթացքում հայտարարվել էր, որ հավաքագրված գումարը 2021թ․ ծախսվելու է նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար տների կառուցման վրա։

Կառուցվել է 13 տուն՝ մեկ տունը միջինում 75 քմ մակերեսով։ Ընդհանուր առմամբ կառուցվում է 960քմ բնակելի տարածք՝ 1քմ-ը 430 ԱՄՆ դոլար արժեքով։ Տներն ամբողջովին կահավորվում են՝ պատրաստ հյուրընկալելու բազմանդամ ընտանիքների։ Ներառվող
կենցաղային պարագաներից են սառնարանը, լվացքի մեքենան, փոշեկուլը, հեռուստացույցը, խոհանոցային պարագաները և այլ անհրաժեշտ իրեր։

«ՔՈԱՖ-ը շատ արագ արձագանքեց ճգնաժամին․հրատապ կերպով մոբիլիզացրինք մեր ռեսուրսներն ու Արցախից տեղահանված ընտանիքներին տրամադրեցինք թե՛ կացարան, թե՛ մարդասիրական աջակցություն»,- նշում է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն
Խաչատուրյանը։ ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը ևս նշել էր Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին պատշաճ որակի տներով ապահովելու կարևորությունն ու հրատապությունը, որպեսզի որևէ պարագայում չկրկնվի 1988թ․ երկրաշարժից հետո
բազմաթիվ ընտանիքների՝ տասնամյակներով անմխիթար տնակներում ապրելու պատմությունը։

«Ընտանիքներին ընտրելիս բազմաթիվ չափանիշներ ենք հաշվի առել, բայց ամենակարևորներից այն է, որ կարճ ժամանակում տներով ենք ապահովել այն ընտանիքներին, որոնք արդեն ունեին Հայաստանից ու Արցախից հեռանալու մտադրություններ․ այս կերպ մենք պահել ենք նրանց երկրում»,- նշում է նախագծի ղեկավար Օվսաննա Եղոյանը։