Բացվել է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանը կից Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Օլիվիե Բրոշեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայությամբ հունիսի 14-ին կատարել են Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի հանդիսավոր բացումը. տեղեկանում են ՀՀ-ում Ֆրասնիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

ՀՀ կառավարության կողմից տրամադրված այս շենքը թույլ կտա կրթահամալիրին զարգանալ և հյուրընկալել ավելի շատ աշակերտների:

Կրթահամալիրն արդեն ԱՖԿԳ-ի աշխարհի 139 երկրներում 540 ֆրանսիական կրթական հաստատություն ներառող համաշխարհային ցանցի մաս է կազմում, իսկ սեպտեմբերի 1-ից, ԱՖԿԳ-ի հետ նոր համաձայնագրի շնորհիվ, կրթահամալիրը կօգտվի մարդկային և ֆինանսական ռեսուրսների նոր աջակցությունից և կսկսի իր զարգացման նոր փուլը:

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Հայաստանում միակ ֆրանսիական կրթահամալիրն է, որը հիմնադրվել է 2007 թվականին, նախատեսված է 2-18 տարեկան 260 աշակերտի համար (մանկապարտեզից ավագ դպրոցը ներառյալ):

Կրթության բոլոր մակարդակները լիցենզավորված և ճանաչված են Ֆրանսիայի կրթության նախարարության կողմից:

Կրթահամալիրն ունի նաև Հայաստանի կրթության նախարարության կողմից լիցենզավորված հայկական ավագ դպրոցի բաժին։