Շարժ՝ 10-ամյա մեռյալ կետից․ ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսված քրեական օրենսգիրքը մտել է ուժի մեջ, քրեադատավարության օրենսգիրքն այդ ճանապարհի վերջին փուլում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 12:37
Հեռանում եմ հանգիստ և խաղաղ․ Գնել Սանոսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
18.11.2024 | 12:34
Անդրեասյանը հետևություն է արել վարչապետի ելույթից. ՔՊ-ականների արձագանքը` ԲԴԽ նախագահի հրաժարականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:27
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:27
Գիշերը գայթակղիչ է, բայց ամեն ինչ ցերեկն է որոշվել. Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:23
Արդյո՞ք Պապիկյանը ևս հրաժարական կտա․ խոսնակի մեկնաբանությունը
18.11.2024 | 12:14
Վարչապետի դժգոհության հետ են կապված պաշտոնանկությունները. ՔՊ-ում վարույթ կա. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 12:08
«Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
18.11.2024 | 12:07
Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշեր անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում
18.11.2024 | 12:05
Պաշտոնանկությունների շքերթ կառավարությունում և ուժային կառույցներում, Փաշինյանը Վատիկան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 11:56
Քյարամյանը հրաժարականի ուղերձ է հղել
18.11.2024 | 11:55
Նոր քրեական գործերը և բանտարկությունները չեմ բացառում. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:51
Աղվան Վարդանյանը` Փաշինյանի նշած 500 մահապարտ հավաքելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:49
Սոբյանինը հայտնել է Մոսկվայի մարզում երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին
18.11.2024 | 11:44
Դժվար է բացառել, որ կուլիսային բանակցություններ չկան ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:41
Խոսնակը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին
Բոլորը

Շուրջ 10 տարի առաջ ՀՀ իշխանությունները նախաձեռնեցին նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի մշակում։ Այս ոլորտի բարեփոխումը ներառվեց 2017 թ-ին կնքված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ)։

Ըստ այդմ՝ դատական և իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի ապահովման շրջանակներում ակնկալվում է քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության մեխանիզմների բարելավում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան։

Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 9-րդ կետով օրենսգրքերի ընդունման վերջնաժամկետ սահմանվել էր 2020թ․ 4-րդ եռամսյակը։ Սակայն գործընթացը շուրջ կես տարի ուշացավ. թեև կառավարությունը նախագծերի փաթեթն ուղարկել էր Ազգային ժողով, 44-օրյա պատերազմի պատճառով խորհրդարանը նիստեր չէր գումարում և դրանք ուղղակի չէին մտել լիագումարի օրակարգ։

Քրեական նոր օրենսգրքի նախագիծը խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց մայիսի 5-ին։ Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը դեռևս միայն առաջին ընթերցմամբ է ընդունվել՝ փետրվարի 11-ին։

Այդ ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարևորեց, որ քայլ արվի և օրենսգիրքը վերջապես ընդունվի․ «10 տարի և 10 տարուց մի փոքր ավելի քննարկվում է, և ամեն անգամ խորհրդարանը, կառավարությունը և իրավապահ համակարգը, փաստաբանները կարծում են, որ այդ պահը չէ։ Այսինքն՝ ես նախ՝ կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ որ կարելի է անել այս պահին, պետք չէ թողնել ապագային։ Եթե մենք վախենում ենք, առհասարակ, որևէ կերպ առաջ շարժվել, որովհետև կարող ենք սխալվել, ուրեմն, պետք է կանգնենք, ընդհանրապես, չաշխատենք»։

Օրենսգրքով սահմանվում է, որ վարույթի ամրագրումն էլեկտրոնային է լինելու, առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրված է իրավունքի չարաշահման արգելքը, ներդրվում է պահեստային դատավորի գաղափարը, այսինքն՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում՝ ընտրել դատավոր, տարանջատվել են դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի գործառույթները, ներդրվում է փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, վերացվում է քրեական գործի հարուցման ձևական փուլը և այլն։

«Վերջին 1․5 տարվա ընթացքում նախարարությունը կարողացել է մեռյալ կետից շարժել պրոցեսները, ավելին՝ մենք շատ հաջողակ ենք համարում այս պրոցեսներն այն իմաստով, որ շատ լայնածավալ քննարկումներ են եղել, որովհետև այն կոմպլեքս օրենսդրություն է, շատ մեծ բան է փոխվում քրդատավարական պրոցեսներում, ինքն ընդհանրապես քրեական արդարադատության նոր ճարտարապետություն, նոր գործիքակազմ է բերում, որոնք նաև ընկալման և ադապտացման կարիք ունեն մեր երկրում»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանի կարծիքով՝ նոր օրենսգրքերը որոշակի բարելավում են առկա իրադրությունը, թեև քաղհասարակության առաջարկություններից շատերը չեն ընդունվել․ «Կան կարգավորումներ, որոնք իսկապես հեշտացնում են քրեական դատավարությունն, ինչն այսպես թե այնպես բարձրացնելու է արդյունավետությունը և ձեռնտու է լինելու թե՛ տուժող կողմին, թե՛ պաշտպանական կողմին։ Այս առումով կարելի է դրական համարել, բայց նաև կան բազմաթիվ հարցեր, որոնք ևս առանցքային նշանակություն ունեն և պետք է ուշադրության կենտրոնում լինեն, որոնք ուղիղ կապ ունեն, օրինակ անձնանց ազատության իրավունքի պաշտպանության երաշխիքների հետ և այլն»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ, նախագծերի հարակից զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի համոզմամբ՝ հետագայում օրենսգրքերում փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված կլինի իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներով․ «Լրիվ նոր իրավիճակում ենք հայտնվելու հաջորդ տարվա մեջ, երբ այդ երկու իրավական ակտերը մտնեն ուժի մեջ, մենք ունենալու ենք նոր արդարադատություն, որ նախկինում գոյություն չի ունեցել։ Քրեական դատավարության օրենսգիրքը մշակելիս չափանիշ է դրվել, որ համապատասխանի Եվրոպական կոնվենցիային։ Ավելին՝ շտկում է այն բոլոր թերությունները, որ գործող օրենքն ուներ»։

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» ներկայացուցչի խոսքով՝ օրենսգրքերի մշակման ժամանակ ուսումնասիրվել և ներդրվել է ռոմանոգերմանական ընտանիքի երկրների փորձը․ «Քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրառման փոփոխություններն ավելի նման են եվրոպական երկրների փորձին, Ռուսաստանում դա դեռևս չկա։ Հետաքննության փուլը հանվում է և դա ևս բնորոշ է առավելապես եվրոպական օրենսդրությանը, քան Ռուսաստանում է»։

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալն օրենսգրքերի մշակման գործընթացը «բավականին լայնածավալ» է համարում, քանզի դրանում ներառվել են քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպություններ, ակադեմիական շրջանակներ, միջազգային մասնագիտացված կառույցներ․ «Օրենսգրքերը շատ առաջադիմական են և սրա մասին վկայում են նաև մեր միջազգային գործընկերների գնահատականները։ Լավ թարմացված մոդեռն օրենսգիրք է»։

Խորհրդարանում քրեական դատավարության օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումն ու ամբողջական ընդունումը նախատեսված է հաջորդ շաբաթ կայանալիք նիստերի ընթացքում, եթե իհարկե հունիսի 20-ի արտահերթ ընտրությունները խոչընդոտ չհանդիսանան և քվորում ապահովվի։ Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, թե՛ քրեական, թե՛ քրեական դատավարության օրենսգրքերը կսկսեն գործել 2022 թ-ից։

Մանրամասները՝  տեսանյութում։