G7-ը խոստացել է 1 մլրդ դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տալ աշխարհի ամենաաղքատ երկրներին

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Քորնուոլ քաղաքում մեկնարկել է կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր G7-ի առաջին դեմ առ դեմ գագաթնաժողովը: Ակնկալվում է, որ այն կենտրոնանալու է Covid-19-ի դեմ պայքարի վրա։ Արդյունաբերական խոշորագույն երկրների ղեկավարները խոստանում են 1 միլիարդ դեղաչափ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրել աշխարհի ամենաաղքատ երկրներին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտնել է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող 92 երկրներ, ինչպես նաև Աֆրիկյան միությունը, Վաշինգտոնից կստանան 500 միլիոն դեղաչափ Pfizer դեղամիջոց: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր հերթին խոստացել է, որ հաջորդ տարվա վերջին Լոնդոնն ավելի քան 100 միլիոն պատվաստանյութի չափաբաժին կուղարկի կարիքավոր երկրներին:

ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդները նաև առաջին դեմ առ դեմ հանդիպումն են անցկացրել այն բանից հետո, ինչ Ջոնսոնը Սպիտակ տանը Բայդենի հայտնվելն անվանել է «մի կում թարմ օդ»։ ԱՄՆ նախագահը և Բրիտանիայի վարչապետը ստորագրել են «ատլանտյան խարտիա», որն ամրագրում է համաշխարհային խնդիրները համատեղ լուծելու՝ երկու երկրների ձգտումը։

Ըստ Բայդենի՝ խոսքը «դարաշրջանի հիմնական մարտահրավերների՝ կիբերանվտանգության, նոր տեխնոլոգիաների, համաշխարհային առողջապահության ու կլիմայի փոփոխության մասին» է։

Տաթև Ֆռանգյան