Քաղաքացին 20.000-30.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի պաշտոնատար անձին՝ որդիներին բանակից ազատելու համար

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 31.05.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փաստերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործը:  Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Այսպես, Երևանի բնակիչ Ա. Վ.-ն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել, որ իր ծանոթ Մ. Գ.-ն որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար Հ. Բ.-ի միջնորդությամբ 2013-2016թթ.-ի ընթացքում առանձնապես խոշոր չափերով` 20.000-30.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի պաշտոնատար անձին: Վերջինս ստացած կաշառքի դիմաց կազմել է զինակոչիկների բժշկական հետազոտությունների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրանց զինվորական ծառայությունից ազատելու համար:

Քրեական գործի նախաքննության ներկա փուլում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ և 313-րդ հոդվածների 1-ին մասերով:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: