«Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Գալա համերգի շրջանակում ելույթ կունենան մրցույթ-փառատոնի հաղթողները, տեղի կունենա մրցանակների հանձնման արարողություն:

Տեղեկացնենք, որ առցանց մրցույթ-փառատոնին մասնակցել է 69 կատարող՝ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Լիտվայի Հանրապետությունից, Վրաստանից:

Մասնակիցները հանդես են եկել 3 տարիքային խմբերում: Գլխավոր մրցանակի է արժանացել Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Նարինե Մաթևոսյանը (Աննա Մուսայելյանի մասնագիտական դասարան): Տարբեր տարիքային խմբերում 1-ին մրցանակի են արժանացել 7 մասնակից, 2-րդ մրցանակի՝ 15 մասնակից, 3-րդ մրցանակի՝ 12 մասնակից: Պատանի և երիտասարդ կատարողներին տրվել են նաև 4-րդ և 5-րդ մրցանակներ և խրախուսական դիպլոմներ:

Նշենք, որ մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցը, ՀՀ վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գյուրջինյանը: