ՀՀԿ-ականները փորձում են նսեմացնել ապագա նախագահի կշիռը՝ հօգուտ ապագա վարչապետի. Կարեն Ավագյանը զայրացրել է Արմեն Սարգսյանին. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հրապարակ» օրաթերթը գրում է.

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունների երեկվա հանդիպումն ընթացել է «ջան-ջիգյար» մթնոլորտում։ Պատգամավորները, հատկապես Շիրակ Թորոսյանը, դիֆերամբներ են ձոնել Սարգսյանին: Միայն հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանն է հարց տվել, որը դուր չի եկել թեկնածուին։ Նա հիշեցրել է «Շանթ»-ին տված հարցազրույցը, որտեղ թեկնածուն, անդրադառնալով ՀՀ նախագահի լիազորություններին, ասել է․ «Հասկանալի է, որ հանրապետության նախագահն իր գործունեության ոլորտում պետք է պահի Սահմանադրության ե՛ւ տառը, ե՛ւ բառը: Սակայն շատ լավ գիտենք, որ նույն տառերով, նույն բառերով կարող ես տարբեր նախադասություններ գրել եւ տարբեր մտքեր արտահայտել՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ»։

Ապա խնդրել է հստակեցնել, թե ինչ նկատի ուներ Սարգսյանը։ Վերջինս դյուրագրգիռ պատասխանել է, որ ինքը շատ տեղ շատ բան է ասել, որն այս պահին չի հիշում, բայց նշել է․ «Միայն կարող եմ ասել, որ ես աշխատելու եմ Սահմանադրության տառին համապատասխան»։ Բանն այն է, որ ՀՀԿ-ականները համառորեն փորձում են նսեմացնել ապագա նախագահի կշիռը՝ հօգուտ ապագա վարչապետի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: