«Կարիք կա՞, որ այստեղ դիվիդենտներ շահենք»․ Է․ Շարմազանովը՝ ընդդիմությանը

Լուրեր

13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
13.10.2026 | 20:29
Ավազակության համար հետախուզվող 44-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է
13.10.2026 | 20:14
Մերձավանում 24 ժամ ջուր չի լինի
13.10.2026 | 20:00
Էլի ենք ասում՝ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է․ փողոցային պայքարի օրակարգ ունենք․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:45
Լարված մթնոլորտ, քանդված կրպակներ․ ի՞նչ են առաջարկում գործազուրկ դարձածներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
Բոլորը

«Սա այն հարցն է, որտեղ չկա իշխանություն ու ընդդիմություն, այստեղ կա սրտացավ քաղաքացի, ովքեր ցանկանում են վերացնել այս խնդիրը: Մենք բոլորս պետք է ունենանք հստակ տեսլական ու գնանք: Կարիք կա՞, որ այստեղ դիվիդենտներ շահենք, կարծում եմ՝ չկա»։ Այս մասին ԱԺ կենտրոնական ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» նախագծի շուրջ։

Ըստ իշխող ուժի խոսնակի՝ երկրի համար մեծագույն խնդրի՝ կոռուպցիայի դեմ պայքարում ընդդիմությունն ու իշխանությունը միասին պիտի պայքարեն: Շարմազանովի համոզմամբ՝ անշուշտ կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք կշահարկեն այս հարցը՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

«Այս տարիների ընթացքում իշխանությունն ապացուցել է, որ ունի քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ: Դա դրսևորվել է ոչ միայն խոսքով, այլև գործով»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի հավաստիացմամբ՝ պայքարի բաղադրիչներից մեկն էլ օրենսդրական նախաձեռնություններն են, իսկ իրենք պատրաստ են ընդդիմության առաջարկները լսել ու քննարկել:

Անդրադառնալով ընդդիմության դժգոհությանը, թե հանձնաժողովում ընդդիմադիրները ևս պետք է ներառված լինեն, Շարմազանովն ասաց, որ բոլորը պետք է մասնակցություն ունենան այս խորհրդի աշխատանքներին, բայց խորհրդում «իշխանականներ կամ ընդդիմադիրներ» չեն լինելու։

«Ես խնդրում եմ, որ այս հարցում չբաժանենք ընդդիմադիրի ու իշխանականի»,- շեշտեց նա:

Սեդա Ղուկասյան