«Անկախ դիտորդ» դաշինքը ընտրական 5 հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքն այսօր հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազին: Այդ մասին Factor․am-ին հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Ըստ նրա՝ հայտարարությունը վերաբերում է ՀԱԿ-ի ցուցակի 4-րդ համար Հայկ Մաղաքելյանի մասով փաստաթուղթ կեղծելու և օտարերկրյա քաղաքացի չլինելու վերաբերյալ կեղծ հայտարարություն տալուն։

«Սահմանադրության համաձայն՝ պատգամավորի թեկնածուն վերջին 4 տարում պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի։ Հայկ Մաղաքելյանը համապատասխան տեղեկանք ստանալու համար դիմել է ոստիկանության անձնագրային վիզաների վարչություն, նաև հայտարարություն է ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում չի ունեցել այլ երկրի քաղաքացիություն։ Ի դեպ, այդ հայտարարությունը սուտ տալու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն (ՔՕ հոդված 314.1)։ Պարզվել է, որ Մաղաքելյանը վերջին 4 տարում ունեցել է ՌԴ քաղաքացիություն, և ոստիկանությունը չի տրամադրել տեղեկանքը։ Այսինքն՝ տեղի է ունեցել առաջին հանցագործությունը՝ սուտ հայտարարություն է տվել։ Այնուհետև տեղի է ունեցել երկրորդ հանցագործությունը․ պատրաստվել է կեղծ տեղեկանք, կեղծ կնիքով, որը ՀԱԿ-ի փաստաթղթերի հետ ներկայացվել է ԿԸՀ (ՔՕ հոդված 325)»,- մանրամասնեց Իոաննիսյանը։

Հունիսի 8-ին ԿԸՀ-ն որոշում է կայացրել Հայկ Մաղաքելյանին որպես թեկնածու գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասով, Իոաննիսյանի կարծիքով՝ այս դեպքը նաև քրեաիրավական գնահատականի պետք է արժանանա։

Դատախազություն հաղորդում ուղարկվել է նաև Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանի մասով՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման հետ կապված։ Դանիել Իոաննսիյանը նշում է, որ և՛ Ընտրական, և՛ Քրեական օրենսգիրքն արգելում է բարեգործության և քարոզչության մեկտեղումը։

«Վերջին օրերին «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը շատ ակտիվ աշխատում է։ Մինչդեռ, առհասարակ, Ընտրական օրենսգրքով արգելված է թեկնածուների հետ ասոցացվող հիմնադրամների աշխատանքը»,- մեզ հետ զրույցում հստակեցրեց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել են նաև Միհրան Պողոսյանի մասով, որը «Պատիվ ունեմ» դաշինքի 11-րդ համարն է։ «Վերջին 2 տարում Պողոսյանը գտնվել է ՌԴ-ում, գրանցվել է որպես պատգամավորի թեկնածու։ Նա նաև ՀՀ-ում հետախուզման մեջ է։ Նա ներկայացրել է կեղծ տեղեկանք, որ, իբր, ՌԴ-ում սովորել է, քանի որ, ըստ օրենքի, ուսման նպատակով դրսում գտնվելը թույլատրելի է։ Սակայն պարզվել է, որ այդ տեղեկանքը կեղծված է, նման տեղեկանք չկա։ Պողոսյանի ներկայացրած բուհերը նման տեղեկանք չեն տվել։ Այստեղ գործ ունենք ապացույցների կեղծման դեպքի հետ։ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նաև Միհրան Պողոսյանի գրանցումը»։

Իոաննիսյանը նշում է, որ այս օրերին արձանագրվել է նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպք «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից, սակայն մանրամասներ հայտնել դեռ չի կարող։ «Այս տեղեկությունը առայժմ չենք հրապարակում այն պարզ պատճառով, որ հանցագործություն գործած անձինք չիմանան, որ բացահայտվել են»,- նշեց նա։

Հերթական խախտման մասին ևս Իոաննիսյանը մանրամասներ չհայտնեց, նշեց՝ դեռ անորոշ է, Դատախազությունն է զբաղվում: «Տեղեկություն կա, որ Արագածոտնի մարզում աշխատանքից հեռացրել են մարդկանց, քանի որ հրաժարվել են հունիսի 20-ին քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։ Այս մասով եղել է քաղաքացու հրապարակային գրառում, և մենք Դատախազությանը խնդրել ենք ուսումնասիրել խնդիրը»,- նշեց Իոաննիսյանը։