Հայտնի է Բաքվում պահվող շիրակցի 13 ռազմագերիների դատավարության նիստի օրը

Լուրեր

30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
Բոլորը

Բաքվի կողմից 13 շիրակցի ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարության օրը հայտնի է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախնական դատական նիստը տեղի կունենա Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին։ Գործը քննելու է դատավոր Էլդար Իսմայիլովը։

Հիշեցնենք, որ հայ գերիներին Բաքուն մեղադրում է, իբր, Ադրբեջանի տարածք թափանցելու և ահաբեկչական, դիվերսիոն գործողություններ իրականացնելու մեջ։

Նախօրեին էլ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել այս առնչությամբ։ Քննությամբ, իբր, պարզվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը Հայաստանի մի խումբ քաղաքացիներ անօրինական կերպով հատել են Ադրբեջանի պետական սահմանը և մարտական դիրքեր գրավել Հադրութի հյուսիսարևմտյան մասի անտառային գոտում, ինչպես նաև, իբր, մինչև 2020թ․ դեկտեմբերի 13-ը զինված հարձակումներ են գործել այդտեղ գտնվող հաստատությունների, առանձին մարդկանց վրա՝ հասարակական անվտանգությունը խախտելու և բնակչության շրջանում խուճապ ստեղծելու համար։

Ընդհանուր առմամբ, շինծու քրեական գործեր են հարուցվել շիրակցի 27 ռազմագերիներեի նկատմամբ։ 14 ռազմագերու գործերով նախնական դատական նիստն էլ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի կունենա հունիսի 16-ին։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները տարբեր քրեական գործեր են հարուցել, որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Գերիների վերջին խումբը՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին։ Նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Էմմա Չոբանյան