Ո՛չ թանկարժեք գույք, ո՛չ ավտոմեքենա, ի՞նչ է հայտարարագրել Քոչարյանը

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը շարունակում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնող անձանց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնող շարքը։

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Հայաստան» դաշինքով, հայտարարագրել է իր գույքն ու եկամուտները: Ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ Քոչարյանն ունի երկու տուն: Մեկը 195.83 քմ մակերեսով բնակարան է Ստեփանակերտում, մյուսը` 1715.7 քմ մակերեսով բնակելի տուն Երևանի Իսակովի պողոտայում:

Որպես եկամուտ` Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է 28 մլն 915 հզր դրամի կորպորատիվ պարտատոմս, 78 հզր 155 դոլարի ավանդ: Հայտարարագրած է նաև մեկ տարվա ընթացքում 199 հզր 300 դոլարի վարձատրությունը ռուսական «Սիստեմա» ԲՖԿ-ից․ այս ընկերությունում Քոչարյանն ունի 0,0306% բաժնեմաս: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Քոչարյանն ունեցել է 980 մլն դրամ և 1 մլն 927 հազար դոլար:

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարագրել ո՛չ թանկարժեք գույք, ո՛չ էլ ավտոմեքենա:

Հիշեցնենք, որ, ըստ գործող օրենքի, թանկարժեք է համարվում 8 մլն դրամից ավելի արժեքով շարժական գույքը։

ՀՀ երկրորդ նախագահի գույքի և եկամուտների մասին տվյալներն ավելի համեստ են նրա որդու` Լևոն Քոչարյանի հայտարարագրի համեմատ: Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում 50-րդն է։

Լևոն Քոչարյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք` 226 քմ մակերեսով բնակարան և 20 քմ մակերեսով ավտոտնակ մայրաքաղաքի Աբովյան փողոցում, ինչպես նաև 203 քմ գրասենյակային տարածք՝ Վազգեն Սարգսյան փողոցում:

Երկրորդ նախագահի որդին հայտարարագրել է 2 ավտոմեքենա` «Toyota RAV4 2.5» և «Toyota Camry 3.5P»: Որպես եկամուտ նրա հայտարարագրում նշված է 604 մլն 200 հզր դրամ շահույթ` ստացված «Նաիրի Ինշուրանս»-ից, 14 մլն 997 հզր 775 դրամ` «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեյշնլ»-ի վարձակալությունից և 17 մլն 694 հազար դրամ «Նաիրի Ինշուրանս»-ից՝ որպես աշխատավարձ:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Լևոն Քոչարյանն ունեցել է 161 մլն 280 հզր 640 դրամ և 395 հզր 459 դոլար: