Բայդենը պետք է վերափոխի դաշինքը Անկարայի հետ․ Թուրքիան ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցներից է, բայց ավելի շատ խնդիրներ է ստեղծում

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Թուրքիան Ամերիկայի ամենակարևոր դաշնակիցներից է, բայց ավելի շատ խնդիրներ է ստեղծում ԱՄՆ-ի համար, քան ՆԱՏՕ-ի որևէ այլ անդամ։ Wall Street Journal-ում այս մասին գրում է Հադսոնի համալսարանի ռազմավարության ու պետական կառավարման մասնագետ Ուոլթեր Ռասելլ Միդը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպմանը, հաղորդում է «Ահվալ» գործակալությունը։

«Սառը պատերազմի տարիներ արևմտամետ, աշխարհիկ, հակասովետական Թուրքիան հիմա ղեկավարում է պոպուլիստ իսլամիստը։ Նախագահ Էրդողանը, որին Բայդենի վարչակազմը վերջերս մեղադրեց հակասեմական հայտարարությունների համար, ռազմական միջամտություններ է իրականացնում  Լիբիայում ու Սիրիայում, Ադրբեջանում, հեռանում ժողովրդավարական ու եվրոպական շատ արժեքներից, զենք գնում Ռուսաստանից՝ ի հեճուկս ամերիկյան պատժամիջոցների։ Քանի որ այս ամիս նախագահ Բայդենը պատրաստվում է հանդիպել Էրդողանին, նա պետք է նորովի դիտարկի այս կարևոր հարաբերությունները»,- գրում է հեղինակը։

Նա նշում է, որ թուրքերը ևս ուրախ չեն, ինչը պարզել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում։ Եվ, ըստ հոդվածագրի, պատճառը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են կամ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ որոշումը։

«Թուրքերը դժգոհում են Սիրիայի քրդական ուժերին տրվող ամերիկյան աջակցությունից, որոնք կոտրեցին ԻԼԻՊ-ի մեջքը՝ ստեղծելով կիսաանկախ քրդական գոտի հյուսիսարևելյան ու հյուսիսկենտրոնական Սիրիայում։ Թուրքերը Սիրիայի քրդերին համարում են PKK-ի ահաբեկիչների դաշնակիցներ։ Թուրքիայի նախագահին մոտ որոշ ազգայնականներ ու իսլամիստներ էլ նույնիսկ հավատում են, որ ԱՄՆ-ը կարող էր աջակցել կամ համակրել 2016թ․ Էրդողանի դեմ ռազմական հեղաշրջման փորձին»,- գրում է Միդը։

Նա նշում է, որ չնայած ներկայում առկա խնդիրերին՝ Թուրքիան ու Ամերիկան ընդհանուր շահեր ունեն։

«Երկու երկրներն էլ կուզենային խաղաղություն տեսնել Լիբիայում, Սիրիայում ու Իրաքում։ Երկուսն էլ կցանկանային, որ Իրանի ազդեցությունը զսպվեր: Երկուսն էլ կցանկանային սահմանափակել Ռուսաստանի հզորությունը Մերձավոր Արևելքում, Սև ծովում և Կովկասում։ Ե՛վ Անկարան, և՛ Վաշինգտոնը կցանկանային տեսնել, որ Ուզբեկստանը, Ղազախստանը ու Ղրղզստանը դիմադրեին Ռուսաստանի և Չինաստանի՝ վերածնված կայսերական համակարգերի մեջ ներքաշելու փորձերին»,- ասվում է հոդվածում։

Միդը նաև հավելում է, որ ինչ էլ պատահի Էրդողանին՝ Թուրքիան կարող է ավելի ժամանակակից դառնալ, բայց պարտադիր չէ, որ լինի ավելի արևմտյան կամ ավելի ժողովրդավարական։

«Անկարայի արտաքին քաղաքականությունը կշարունակի ավելի անկախ և պակաս կանխատեսելի լինել: Եթե Վաշինգտոնն ակնկալում է, որ Թուրքիան իրեն պահի Նիդերլանդների, Նորվեգիայի կամ Իսպանիայի պես, ապա այդ հարաբերությունները կվշտացնեն երկու կողմերին»,- գրում է հեղինակը։

Միդը կարծիք է հայտնում, որ եթե Սպիտակ տունը սկսի Թուրքիայի մասին մտածել այնպես, ինչպես Վիետնամի կամ Հնդկաստանի նման գործընկերների, ապա քաղաքական գործիչները կկարողանան ընդունել Անկարայի իրական աշխարհաքաղաքական արժեքը և ավելի հեշտությամբ կառավարել առաջացող լարվածությունը։

«Պարոն Բայդենի աշխատանքը Էրդողանի հետ հանդիպմանը ոչ թե ԱՄՆ-Թուրքիա հին դաշինքը փրկելն է, այլ նորի հիմքը դնելը»,- եզրափակում է Միդը։

Էմմա Չոբանյան