«Հումորի լավ զգացում ունեք». Քոչարյանը՝ ընտրվելու դեպքում Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 12:22
100 միլիոնավոր դոլարների փոխանցած կանխավճարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մենք ուզում ենք ունենալ անվտա՞նգ երկիր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել։ Մենք ուզում ենք ունենալ թռիչքաձև աճող տնտեսությո՞ւն, թե՞ մենք ուզում ենք, որ շարունակեն աճել գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը»,-Գորիսում դիմելով քաղաքացիներին՝ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և մանրամասնեց, ընտրությունը լինելու է ոչ թե թիմերի միջև, այլ այս հարցերի պատասխանների։

«Մենք ուզում ենք համերաշխությո՞ւն, կայնությո՞ւն, թե՞ ուզում ենք, որ շարունակվի պահպանվել ատելության մթնոլորտը ներսում։ Այս երկընտրանքի առջև է այսօր կանգնած մեր երկիրը, և ընտրությունը հենց դրա մասին է»,- ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա առաջարկեց Հայաստանի քաղաքացիներին երեք քայլ կատարել՝ վերցնել թուղթ ու գրիչ, անջատել Հանրային հեռուստաընկերությունն ու սորոսական լրատվամիջոցները, թղթին գրել Հայաստանի առջև կանգնած խնդիրները։

«Ես համոզված եմ, որ առաջին տեղում լինելու է երկրի անվտանգությունը։ Երկրորդ տեղում լինելու է երկրի տնտեսական վիճակը, և երրորդ տեղում լինելու է բարոյահոգաբանական մթնոլորտը»,-նշեց նա։

Որպես երկրորդ քայլ նա առաջարկեց քաղաքացիներին՝ իրենք իրենց հարց տան, արդյո՞ք այս իշխանությունը կարող է լուծել այդ խնդիրները։

«Համոզված եմ, որ ոչ, քանի որ այս իշխանությունն այդ խնդիրների ստեղծման հեղինակն է ու աղբյուրը, իրենք են խաթարել երկրի անվտանգությունը, իրենք են պատասխանատու զոհերի, կորցրած տարածքների համար, իրենք են պատասխանատու այսօրվա բանակի վիճակի համար։ Տնտեսական ոլորտում իրենք են պատասխանատու տնտեսական անկման, գործազրկության, ահռելի թվերի հասած արտագաղթի համար։ Իրենք են պատասխանատու ներդրումները զրոյի հասցնելու համար։ Ինչ վերաբերում է ներքաղաքական մթոնոլորտին, ապա նրանք նույնիսկ հիմա՝ քարոզարշավի ժամանակ թույն  են տարածում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Երրորդ քայլով նա առաջարկեց վերցնել ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակն ու որոշել, թե որն է այն քաղաքական ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ, կամային հատկություններ, վճռականություն երկիրն այս վիճակից հանելու համար։

«Մենք համարում ենք, որ մենք ենք՝ «Հայաստան»  դաշինքն է։ Հնարավորություն տվեք մեզ՝ առաջնորդելու ձեզ, և չեք փոշմանալու, ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեց Քոչարյանը:

«Հումորի լավ զգացում ունեք»,- այսպես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ շրջանառվում են լուրեր, թե ընտրվելու դեպքում Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ է նշանակելու: «Մեր ցուցակում այդպիսի անձ չկա»,- նշեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: