Սողացող թրքացում․ Թուրքիան գրավում է օտար երկրի տարածքները

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Սիրիայի հյուսիսն ու հյուսիս-արևելքը Դամասկոսը գրեթե չի վերահսկում։ Անկարան այնտեղ կառուցում է հիվանդանոցներ ու դպրոցներ, անձը հաստատող փաստաթղթեր է բաժանում, շրջանառության մեջ է դնում թուրքական լիրան, իսկ քրդաբնակ շրջանները վերաբնակեցնում է սուննի արաբներով ու թուրքմեններով։ «ՌԻԱ Նովոստին» փորձել է պարզել՝ արդյո՞ք Թուրքիան սպառնում է Սիրիայի ինքնիշխանությանը։

«Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտում է թուրքական ռեժիմի գործողությունները, որն ահաբեկիչների կողմից վերահսկվող Իդլիբի տարածքներում քաղաքացիական կարգավիճակի գրանցման մեխանիզմ է ստեղծել: Սիրիայի անձը հաստատող վկայականները և ընտանեկան փաստաթղթերը չեղյալ են հայտարարվում, փոխարինվում են անօրինական` թուրքականներով: Սա թրքացման քաղաքականության գագաթնակետն է»,- հայտնում է սիրիական լրատվական գործակալությունը։

Դամասկոսը նաև դատապարտել է Ֆրանսիայից և Նիդերլանդներից պատվիրակությունների «անօրինական մուտքը» երկիր: Նրանք եղել են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» արաբ-քրդական կազմավորումների կողմից վերահսկվող տարածքներում։

«Արևմուտքը գործում է արհամարհական՝ ցույց տալով, որ երկրի հյուսիս-արևելքը չի ենթարկվում կենտրոնական իշխանություններին: Իրականում դա ճիշտ չէ»,- գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Օրինակ՝ մայիսի 26-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրատեղամասերը գործում էին նաև Ղամիշլիում և Ալ-Խասեկում:

Սակայն այլ է իրավիճակը հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում։ Անկարան այնտեղ ռազմական գործողություններ է իրականացրել քրդերի դեմ. 2018-ի հունվարից մարտ ամիսներին՝ «Ձիթենու ճյուղ» և 2016-ի օգոստոսից մինչև 2017-ի մարտ ամիսներին՝ «Եփրատի վահան» օպերացիաները: Այս տարածքներում, ինչպես նաև Իդլիբի ապաէսկալացման գոտում, շարունակում են մնալ սիրիական ընդդիմության թուրքամետ ուժերը:

Արդեն մի քանի տարի է՝ արևմտյան և արաբական լրատվամիջոցները խոսում են տարածաշրջանի թրքացման մասին. բնակավայրերին տալիս են թուրքական անվանումներ, սիրիական ֆունտին փոխարինում է թուրքական լիրան: Փոխվում է նաև ժողովրդագրական կազմը. թուրքմեններն ու սուննի արաբները վերաբնակեցվում են քրդական շրջաններում։

Ավանդաբար, Անկարան կիրառում է «փափուկ ուժ». վերականգնվել կամ վերակառուցվել են դպրոցները, ծրագիրը հարմարեցվել է թուրքերենին: Մասնավորապես, պատմության դասագրքերում «Օսմանյան օկուպացիան» փոխարինվել է «Օսմանյան տիրապետությամբ»: Հազարավոր ուսուցիչներ աշխատավարձ են ստանում հարևան պետությունից, իսկ թուրքերենը դասավանդվում է առաջին դասարանից, իսկ շրջանավարտներին առաջարկվում է ընդունվել Թուրքիայի բուհեր:

Հիվանդանոցների վերականգնումը նույնպես ֆինանսավորվում է Անկարայի կողմից: Մայիսի վերջին Anadolu գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Իդլիբին: Վերանորոգման աշխատանքները տևել են յոթ ամիս: Իսկ մինչ այդ հոսանք տալիս էին օրական ընդամենը երկու ժամ:

Թուրքիայի զինված ուժերի պատասխանատվության ներքո գործող զինյալները մայիսի 29-ին դպրոցականներին թույլ չեն տվել քննություններ հանձնել՝ պետական դիպլոմներ ստանալու համար: Զինված մարդիկ կանգնեցրել են աշակերտների ավտոբուսները և բոլորին հետ ուղարկել:

«Իրականում, այդպիսի հիբրիդային տեխնոլոգիաներով Անկարան փորձում է ընդլայնել իր ազդեցության ոլորտը՝ նեոօսմանիզմի, թուրքական իսլամիզմի և նույնիսկ նեոպանթյուրքիզմի հայեցակարգի շրջանակում: Թուրքերը հիմնվում են այն փաստի վրա, որ տեղի շատ բնակիչներ թուրքմեններ են, այսինքն՝ թուրքեր, ովքեր այնտեղ են մնացել Օսմանյան կայսրության ժամանակներից։ Սակայն իրականում սրա հիման վրա Թուրքիան վարում է հարձակողական, ագրեսիվ քաղաքականություն, և սա բնորոշ է ոչ միայն սիրիական ուղղությանը»,- նշել է Է.Մ.Պրիմակովի անվան ակադեմիայի ավագ գիտաշխատող Վլադիմիր Ավատկովը։

Տաթև Ֆռանգյան