Տեղի է ունեցել Խաչատրյանի անվան մրցույթի բացման արարողությունը

Լուրեր

17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
17.02.2026 | 20:45
Սկսում ենք զարգացնել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները․ Պիեռ Կազալե. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:38
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է
Բոլորը

Մեկնարկել է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի երաժշտական այս ստուգատեսի հաղթողի համար կպայքարեն դիրիժորները։ Մրցույթի բացման արարողությունը խորհրդանշական էր. գալա համերգի ընթացքում ելույթ ունեցավ նախորդ տարիներին մրցույթի հաղթող, թավջութակահար Ջոնաթան Սվենսենը, իսկ համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ղեկավարում էր խաչատրյանական մրցույթի 2016թ. դիրիժորական անվանակարգում առաջին մրցանակակիր Ջուն Սան Պարկը. տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից:

Թավջութակահար Ջոնաթան Սվենսենը երրորդ անգամ է Հայաստան այցելում։ Առաջին անգամ մեր երկիր էր ժամանել որպես խաչատրյանական մրցույթի մասնակից, այս անգամ նույն մրցույթի շրջանակներում հանդես է գալիս որպես հրավիրյալ երաժիշտ։ Զգացողությունները երաժշտի համար միանգամայն տարբեր են։ Ըստ նրա՝ տարիներ առաջ մրցույթին մասնակցելիս փոքր-ինչ լարվածություն կար, այսօր էլ, իհարկե, որոշակի անհանգստություն կա, քանի որ ցանկանում է բեմում լավագույնս ներկայացնել Արամ Խաչատրյանի՝ թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտ-ռապսոդիան։ Նա 17-րդ մրցույթի մասնակիցներին խորհուրդ է տալիս բեմ բարձրանալիս չմտածել ոչնչի մասին, մոռանալ ամեն բան, տրվել երաժշտությանն ու վայելել այն, վայելել մրցույթի ամբողջ պրոցեսը։

Բացման համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց նաև Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտը, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից։
Ի դեպ, երեկ՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամները, կազմակերպիչներն ու արվեստագետներ այցելել էին Կոմիտասի անվան պանթեոն և ծաղիկներ խոնարհել մեծ հայի շիրմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։

Այսօր արդեն մեկնարկել է խաչատրյանական ստուգատեսի առաջին փուլը։ Մասնակիցները փորձեր են անում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որից հետո երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանան հանդիսատեսին և ժյուրիին։

Նշենք, որ Խաչատրյանի անվան մջազգային մրցույթը դասական երաժշտության սպասված և նշանակալի մջոցառում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում: Մրցույթը հիմնադրվել է 2003թ. հունիսի 6-ին` Հայաստանի և աշխարհի 20-րդ դարի դասական երաժշտության հենասյուն, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 100-ամյակի առթիվ: Կարճ ժամանակում ընդլայնման և միջազգային ճանաչման շնորհիվ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2013 թվականին դարձել է Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ: Ֆեդերացիան հեղինակավոր երաժշտական ընտանիք է, որը, ի թիվս այլ բարձրակարգ մրցույթների, հյուրընկալում է Եղիսաբեթ թագուհու մրցույթը, Մոնրեալի միջազգային երաժշտական մրցույթը, Չայկովսկու անվան միջազգային մրցույթը և այլն: