Այս ընտրությունները լինելու են ՀՀ պատմության ամենախայտառակ ընտրությունները. երկու բևեռները պատրաստ են ամեն ինչի. Լևոն Տեր-Պետրոսյան

Լուրեր

17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Բոլորը

Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է, և այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն լինելու: Այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Կա երկու բևեռ, որոնք ցանկանում են ամեն գնով հասնել իշխանության: «Ամեն գնով» բառը ես հենց այնպես չեմ օգտագործում; Նրանք պատրաստ են ամեն ինչի: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների»,- ասաց նա:

Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ` եթե պատերազմում նման ցավալի պարտությունից հետո բոլոր նորմալ ազգերը սթափվում են, ապա հայաստանյան քաղաքական երկու հակադիր բևեռները երկիրը նետում են ավելի խոր փոսի մեջ:

«Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի: Մենք արդեն տեսել ենք` նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

ՀՀ առաջին նախագահի կանխատեսմամբ` ընտրություններում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր միջադեպեր, որոնք կարող են նաև անկառավարելի դառնալ:

Մանրամասները՝ տեսանյութում: