ՀՀԿ-ն լացակումած ելույթներ է ունենում, թե ո՞նց կլինի Տիգրանաշենը տան. դուք այլ հարցի պատասխանեք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղին զրկել է միջազգայնորեն ճանաչված միակ կարգավիճակից, դա մի ձևակերպում ունի՝ դավաճանություն: Ռոբերտ Քոչարյանին մենք այսօր մեղադրում ենք 1998թ-ի ընդդեմ Ղարաբաղի դավաճանություն գործելու մեջ: 1999թ-ի Ռոբերտ Քոչարյանը փորձել է Մեղրին տալ Ադրբեջանին: Վերջին ամիսներին դուք տեսաք՝ ի՞նչ հիստերիա են նրանք բարձրացնում, թե իբր ես Մեղրին ուզում եմ տալ Ադրբեջանին, միչդեռ հենց իրենք են Մեղրին Ադրբեջանին տալու փորձ արել: Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և վստահեցրեց, որ իր վարչապետության օրոք բանակցային գործընթացը որևէ նման կոմպոնենտով չի ավելացել:

«Իմ վարչապետության օրոք բանակցային գործընթացը այսպիսի որևէ կոմպոնենտով չի հարստացել, ամեն ինչ եկել է նախկիններից, ինչ-որ խոսել են, դարձել է բանակցային բովանդակություն: Այսօր փորձում են ցույց տալ, թե իբր մեր կառավարությունն է եկել և Ղազախի շրջանի անկլավների հարցը բերել օրակարգ, դուք տեսաք, որ 1999թ-ին Ռոբերտ Քոչարյանն է այդ հարցը բերել օրակարգ և դա արձանագրված է փաստաթղթային ձևով, այսօր հանրապետականներն անկլավների հարց են բարձրացնում, գնում են Տիգրանաշեն գյուղից լացակումած ելույթներ են ունենում, միչդեռ թող իրենք ուրիշ հարցի պատասխանեն՝ 2011-2013թթ-ին Սերժ Սարգսյանի կառավարությունը նախագծել է հյուսիս-հարավ ավտոճանապարհը, և այդ ավտոճանապարհի նախագիծը գնացել հասել է Արտաշատ, հետո ոչ թե շարունակվել է Երասխ, Պարույր Սևակ, Տիգրանաշեն, այլ Արտաշատից մտել է Վեդի, Վեդիից՝ Ուրցաձոր, Ուրցաձորից բարձրացել է Զանգակատուն, գիտեք ինչու համար է դա արվել, որպեսզի այդ ճանապարհը Տիգրանաշենով չանցնի: Այն ինչ-որ այսօր կա, այն խայտառակ բովանդակության արդյունք է, որ նրանք թողել են ժառանգություն, իսկ մենք փորձել են դիմադրել, որ այդ աղետը տեղի չունենա»- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: