Ուժգին քամու հետևանքով շենքից պոկված թիթեղը՝ 62-ամյա տղամարդու մահվան պատճառ․ ՔԿ-ն քննություն է իրականացնում

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հունիսի 6-ին 62-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2017 թվականի հունիսի 6-ին «Շտապօգնություն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ 1954թ. ծնված Բ. Չարկիչյանը Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ բժշկական կենտրոն», ով ճանապարհին մահացել է:

Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ուժգին քամու հետևանքով պոկվել են Երևան քաղաքի Աէրացիա 12/1 հասցեում գտնվող թղթի վերամշակման արտադրամասի ծածկի թիթեղները և ընկել քաղաքացու վրա: Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, 62-ամյա տղամարդու մահվան պատճառը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: